07 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի. «Ժողովուրդ»

D09EC30C-C947-4C06-B228-B3D5CDBAAC1F

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մարզպետի նման փոփոխության հարցով քննարկում է եղել, ու առաջարկվել է մարզպետ Հովհաննես Հարությունյանին (որ Գյումրու համայնքապետի ընտրությունններում պարտություն կրեց) փոխարինել Բաղդասարյանով։ Մեզ հետ զրուցյում պատգամավոր Բաղդասարյանը, սակայն, նշեց, որ մարզպետի փոփոխության հարցի քննարկումներին ծանոթ չէ։

«Մարզպետի ազատման կամ փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմում է քննարկվում, ու ինձ նման քննարկումներ հայտնի չեն։ Ընդամենը տեղյակ եմ, որ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է ավագանու իր մանդատից»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Հարությունյանի հետ համագործակցելուն, ապա Բաղդասարյանը նշեց, որ պատգամավոր-մարզպետ համագործակցությունն իրենց մոտ ստացվել է, հաջողել են։ «Քաղաքական մեր գիծը պահելով է աշխատել պրն Հարությունյանը ու բավական սկզբունքային է եղել որոշումներ ընդունելիս»,- հավելեց ՔՊ խմբակցության քարտուղարը։ Նշենք, որ մարզպետ Հարությունյանին փոխարինելու հարցը ՔՊ-ականները քննարկում էին Գյումրու ՏԻՄ ընտրություններից անմիջապես հետո։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեսակետ էր հայտնել, որ ընտրության արդյունքներն արդեն իսկ որոշակի ցուցիչ են՝ վերլուծելու ու հասկանալու համար մարզպետի գործունեությունը։ Եվ եթե նա ընտրություններում չի հաջողել, ապա դա արդեն ինչ-որ բան նշանակում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ