13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ չեղարկվեց Նոր տարին. փորձագետի մեկնաբանությունը

 

Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Տոնական օրերի կրճատումը կարող է բերել դրական տնտեսական արդյունքի հիմնականում զարգացած արդյունաբերական համալիր ունեցող երկրներում: Մինչդեռ այն երկրներում, որոնց տնտեսությունը կառուցված է առավելապես ծառայությունների վրա, նման կրճատումը կարող է անգամ բացասական արդյունքների հանգեցնելու

Հայաստանի տնտեսությունում ծառայությունների ոլորտը ավանդաբար առանցքային տեղ է զբաղեցրել, ինչով և պայմանավորված է 2020 թ. ՛՛ապրիլյան շոկի՛՛ հետևանքով ստեղծված տնտեսական խորը կոլապսը, որը մեծ հաշվով չի հաղթահարվել առ այսօր:
 
 

Տոնական օրերին, հատկապես՝ Ամանորյա, Հայաստանում, որպես կանոն, ակտիվանում է առևտուրը, ավելանում է ծառայությունների ծավալը: Դա հնարավորություն է ստեղծում ակտիվանալու հատկապես փոքր ու միջին բիզնեսին, որն ապահովում է երկրի ՀՆԱ-ի մոտ 35-40%-ը:

Երբ խոսում եք «քաղաքակիրթ երկրների» մասին, նախ առանձնացրեք դրանց տնտեսությունների կառուցվածքը, համարդեք մեր տնտեսության կառուցվածքի հետ, անդրադարձեք այդ երկրների տնտեսական քաղաքականության միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակադրումներին (որը մենք, բնականաբար, չունենք), ու միայն դրանից հետո համեմատականներ անցկացրեք»։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ