03 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2021
KFC

Տիգրան Ավինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի տնօրե՞ն․ «Հրապարակ»

F960316E-47F1-47A2-B7D0-EDABC9C198F6

«Այն բանից հետո, երբ գերմանական «Քրոնիմետ» ընկերությունը դուրս մղվեց  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի ցանկից՝ իր մասը զիջելով ռուսական պատրոնաժով աշխատող, «Գեոպրոմայնինգի» դուստր Արդյունաբերական ընկերությանը, կոմբինատի գլխավոր տնօրենի աթոռը թափուր է: Որպես ամենահավանական թեկնածու մինչև կիրակի օրը նշվում էր ՔՊ անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը:

ՏԻՄ ընտրություններում նա Սյունիքի համակարգողի դերն էր ստանձնել և ներկա էր գտնվում ՔՊ թեկնածուների ու համայնքների բնակիչների նախընտրական հանդիպումներին: Սակայն Գորիսում և Մեղրիում ՔՊ-ի խայտառակ պարտություններից հետո, կարծես, Ավինյանի թեկնածությունը կասկածի տակ է հայտնվել, և չի բացառվում, որ ԶՊՄԿ տնօրենի աթոռն առաջարկվի այլ ՔՊ-ականի՝ մեզ հայտնեց ԶՊՄԿ-ին մոտ աղբյուրը:

Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, թե ինչու պետք է ՀՀ կառավարությունը նշանակի կոմբինատի տնօրենին: Չէ՞ որ նա բաժնետոմսերի ընդամենը 15 տոկոսի տերն է, և նույն Արդյունաբերական ընկերությունը, որն իր 60 տոկոսից 25-ը տվել է Հայաստանին, պետությունից ավելի մեծ բաժին ունի՝ 35 տոկոս: Հենց այստեղ է թաքնված շան գլուխը:

Ըստ ամենայնի, Արդյունաբերական ընկերությունը կառավարության հետ նաև տնօրենի հարցում է համաձայնության եկել: ԶՊՄԿ 15 տոկոս բաժնետերը դառնալուց բացի, Արդյունաբերական ընկերությունը Փաշինյանին է հանձնել տնօրեն նշանակելու իրավունքը: Իսկ կառավարությունն օգնել է նրան 60 տոկոսի տեր դառնալ, պայմանով, որ Ավինյանը պետք է գնա քաղաքական խնդիրներ լուծելու, մարզը նախկինների «տակից» հանելու: Չի կարելի բացառել, որ ռուսական կողմի հետ ևս քաղաքական պայմանավորվածություններ կան, որոնց մասին չի ասվում:

Այս դեպքում գործարքը, որը պաշտոնապես ներկայացվում է որպես ռուսական ընկերության կողմից բարեգործություն, նվիրատվություն, ավելի հասկանալի է դառնում: Թե չէ ո՞ր բիզնեսմենն է հանքարդյունաբերության բաժնետոմսեր նվիրում պետությանը: Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք պետությունն է այս 15 տոկոս բաժնեմասի տերը, թե՞ մի խումբ մարդիկ, որոնք այսօր պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Ոչինչ չի արգելում նրանց՝ մի հիանալի օր ԶՊՄԿ բաժնետոմսերը վաճառել իրենց մտերիմ գործարարներից մեկին: Կարող ենք եզրակացնել, որ տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, որի արդյունքում նախկինների տակ եղած բիզնես էլիտան փոխարինվում է նոր բիզնես էլիտայով:

ՀԳ. Ո՛չ Տիգրան Ավինյանը, ո՛չ էլ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: Ի դեպ, վարչապետի խոսնակը ՀՀ կառավարության ամենաանհասանելի աշխատակիցն է դարձել»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ