07 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Քաղաքապետարանի որոշումից վարորդները զայրացել են․ «Ժողովուրդ»

AB8ABD3A-7640-49E8-973A-091DED4048FF

Երեւանում հանրային տրանսպորտի վարորդները խիստ զայրացած են: Պատճառը Երեւանի քաղաքապետարանն է: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հանրային տրանսպորտի վարորդները, որոնք հայտնեցին, որ այս օրերին քաղաքապետարանի ներկայացուցիչները հանրային տրանսպորտի վարորդներին «պարտադրում են» ստորագրել փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք պատասխանատվություն են կրելու նաեւ այն դեպքում, եթե ուղեւորը դիմակ չի դնում: Խոսքը վարչական պատասխանատվության մասին է:

Իսկ դիմակ չդնելու դեպքում ուղեւորի նկատմամբ արձանագրություն է կազմում ոստիկանությունը, գումարի չափն է 10 հազար դրամ, նույնն է նաեւ վարորդների դեպքում: Նշենք, որ հասարակական տրանսպորտը շահագործող կազմակերպության նկատմամբ արձանագրությունը կազմում է ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը:

Վարչական վարույթ ընդունվելու դեպքում հետեւանքը կարող է լինել նախազգուշացումից մինչեւ 300 հազար դրամ տուգանք, կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ