07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Հոկտեմբերի 14-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգային, ներքաղաքական, ինչպես նաև օրակարգային կարևոր այլ հարցեր։ Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ պատգամավորները դեսպանի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձի, Ադրբեջանի կողմից իրականացված և իրականացվող ռազմական հանցագործությունների, Ալիևի ագրեսիվ հռետորաբանության և ԼՂ հակամարտությունը բանակցային գործընթաց վերադարձնելու կարևորության վրա։

Քննարկվել են նաև Հայաստանում ընդդիմության նկատմամբ իրականացվող ճնշումները, շինծու քրեական գործերով հետապնդումները և քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու հակաժողովրդավարական ամենատարբեր եղանակները:

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ