20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում․ Այդպիսինն է սահմանված նոր կարգը․ Բադասյան

«Այո, ՀՀ վարչապետի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում»․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Վերջինս նշեց, այդպիսին է սահմանված նոր կարգը, այդպիսի ընթացակարգ է ։

«Որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված, այդ կարգը պահպանվում է։ Կառավարությունն է որոշել»։

Վերջինս անդրադարձավ նաև տեղեկություններին, իբրև կադրային ջարդ է սկսել կոմիտեում։ Բադասյանը նշեց, որ փոփոխությունները բնական երևույթ են կրում։ Վարչության պետերի փոխատեղումներ կան, նոր նշանակումներ կան և հիմնական գերակշիռ հատվածը համակարգի ներսից են։

«Կադրային ջարդ չի իրականացվում, իրականացվում է սովորական կադրային քաղաքականություն, որը բնական է ցանկացած պետական մարմնի համար։ Կադրային քաղաքակնության հիմքում ընկած է մեկ սկզբունք՝ այն, որ նախապատվությունը տալիս ենք այնպիսի աշխատակիցների, ովքեր ունեն համապատասխան պոտենցիալ և հարկային, մաքսային համակարգում ցուցաբերել են իրենց որպես պրոֆեսիոնալ կադրեր»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ