25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կորոնավիրուսից բուժված մարդը մինչ 90 օր թեստ չի հանձնելու ու չի պատվաստվելու. Ռոմելլա Աբովյան

Հայաստանում այս պահին դեռ քննարկում չկա՝ փոփոխելու 14 օրը մեկ թեստի պահանջը։

«Այս պահին նման քննարկուներ չկա, չի բացառվում, որ նաև այլ սահմանափակումներ ու նաև այդ  թեստի պահանջի ժամանակահատվածը քննարկվի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նա նշեց, թե քանի որ նոր է պահանջը մտել ուժի մեջ՝ իրավիճակից ելնելով կնախաձեռնեն քննարկումներ։

Պահանջների խստացման առումով Հայաստանը դեռևս ուսումնասիրում է միջազգային փորձը։

Նա ասաց, թե Առողջապահության նախարարությունը մշակել է նախագիծ, համաձայն որի՝ չպատվաստված կամ թեստ չհանձնած քաղաքացիները չեն կարող այցելել ժամանցի վայրեր, սակայն դեռ քննարկման փուլում է, շահագգիռ գերատեսչությունների կարծիքին դեռևս չի ներկայացվել։

Մասնագետը վստահեցրեց, որ Հայաստանը պատվաստանյութերի հետ կապված որևէ խնդիր չունի։

«Քանակի հետ մի փոքր խնդիր կար, բայց այս պահին որևէ խնդիր չունենք»,-ասաց նա։

Հարցին՝ կորոնավիրուսից նոր առողջացած մարդը որքա՞ն ժամանակ կարող է թեստ չհանձնել կամ պատվաստվել, Աբովյանը պատասխանեց. «Հիվանդացած անձինք որպես բացառություն են ու իրենք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու մինչև 90 օր»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ