28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատրաստ ենք բանակցությունների Հայաստանի հետ Խաղաղության համաձայնագրի, դելիմիտացիայի, հաղորդակցությունների բացման շուրջ. գործընթացը մասամբ սկսվել է. Ալիև

aliev-1

Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Եվրամիության ակտիվ մասնակցությունը հնարավոր է համարում։ Ադրբեջանական և ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է՝ այսօր ընդունելով Ադրբեջանում ԵՄ նոր դեսպան Պետեր Միխալկոյին

«Այժմ հիմնական հարցը հետպատերազմյան շրջանն է, խաղաղության ապահովումը տարածաշրջանում։ Մենք ցանկանում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը։ Մենք ցանկանում ենք հարաբերություններ հաստատել Հայաստանի՝ մեր հարևանի հետ։ Մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման, դելիմիտացիա իրականացնելու, հաղորդակցությունների բացման շուրջ։ Այդ գործընթացը մասամբ սկսվել է»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ այդ գործընթացին կարող է ակտիվ մասնակցություն ունենալ նաև ԵՄ-ն։ Ալիևի կարծիքով, այդ ուղղությամբ աշխատանքի մեծ ծավալ կա կատարելու։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ