29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև. Նիկոլ Փաշինյան

f61556a30d174f_61556a30d1790.thumb

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի նախագծի շուրջ:
Նա ասաց, թե այսօր Հայաստանը կանգնած է դժվարին մարտահրավերների առջև:

«Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44-օրյա պատերազմի տնտեսական, սոցիալական ու անվտանգային աղետալի հետևանքները ու մարտահրավերները: 2021 թվականին տեղի ունեցած ԱԺ ընտրություններով հաղթահարվեց ներքաղաքական ճգնաժամը ու բավականին ամուր հիմքեր ստեղծվեցին համախմբման ու դեպի ապագա նայելու հայ ժողովրդրի ձգտման համար», – ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ առաջին հերթին իրենք կարևորում են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն ու աշխատանքային մշակույթի վերափոխումն ու զարգացումը:

«Կառավարությունը մտադիր է շարունակել ներդրումները խթանող քաղաքականությունը՝ դրա համար կիրառելով երեք հիմնական գործիք՝ պետական գնումների համակարգի թափանցիկություն, մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացում, հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծություններ», – նշեց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ Հայաստանի քաղաքացիները ամեն օր պետք է զգան կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե 2022 թվականի բյուջեն հենվում է երեք հիմնական առաջնահերության վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածնքերի զարգացում, կրթության ու գիտության արդիականացում:

«Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը՝ առանց որի հնարավոր չէ իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները: Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև Հայաստանի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը», – ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, թե կրթության զարգացումը առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, ուստի, կրթության հասանելիությունը, ներառական զարգացումը ու բովանդակային բարեփոխումը իրենց երկարաժամկետ առաջնահերթությունն է:

«Իհարկե, հնարավոր չէ մեկ բյուջեով լուծել պետության առջև ծառացած բոլոր հարցրեը, մենք պետք է դուրս գանք ամեն ինչ անելու ու, ըստ էության, ոչինչ չանելու իներցիոն տեղապտույտից: 2022 թվականի բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները ու միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը: Մենք վստահ ենք, որ կառավարության ծրագիրն ունենալու է հաջող իրագործում՝ ապահովելու ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը», – հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ