19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին․ նախագիծն է ընդունվել

default

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թոնի Կարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:

Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխության մեջ նշվում է, որ Կոնգրեսը կարծում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ եւ անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված խաղաղ բնակիչներին»:

Նախագիծը նաեւ կոչ է անում զեկույց պատրաստել Ադրբեջանի կողմից դրսևորված պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ հայ քաղաքացիների դեմ անթույլատրելի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:

Նախագիծը  պահանջում է հետաքննություն անցկացնել անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք 2020 թվականին օգտագործվել են Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ընթացքում խաղաղ բնակիչներին թիրախավորելու համար:

Նախագծի համահեղինակներն են կոնգրեսականներ Ջեքի Սփիերը, Էնդի Լևինը, Գաս Բիլիրակիսը, Զոյի Լոֆգրենը, Ֆրենկ Փալոունը, Ջեն Շչակովսկին, Դևիդ Վալադոն, Ջուդի Չուն, Աննա Էշուն, Քեթի Փորթերը, Յանգ Քիմը, Ռաջա Կրիշնամուրթին, Դինա Տիտուսը:

«Չափազանց կարեւոր է, որպեսզի մենք փաստերի մասին ամբողջական զեկույց ստանանք, քանի որ ձգտում ենք պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում անցած տարի կատարած գործողությունների համար»,- ասել է ներկայացուցիչ Կարդենասը:

«Ուրախ եմ, որ սերտորեն համագործակցել եմ ներկայացուցիչներ Շիֆի եւ Շերմանի հետ` փոփոխությունը մտցնելու համար, որը հենց դա է անում: Այս զեկույցը վճռորոշ նշանակություն ունի Ադրբեջանի գործողությունների մասշտաբի եւ միջազգային իրավունքի ցանկացած հնարավոր խախտման վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու համար: Բացի այդ, դրանում հստակորեն կնշվի, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի մնացած բոլոր հայ ռազմագերիներին անվերապահորեն Հայաստան վերադարձնելու իր պարտավորությունը: Ես երախտապարտ եմ համահովանավորների երկկուսակցական խմբին, որը միացավ մեզ այս ջանքերում, եւ քրտնաջան կաշխատեմ, որպեսզի զեկույցը պատրաստ լինի»,-ընդգծել է նա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ