29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

1998-ին Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբում համակարգում էիք իրավական բլոկը․ երբ այս իշխանությունը փոխվի, հնարավո՞ր է, որ նորից համագործակցենք․ Վարդանյանը՝ Ջհանգիրյանին

av.thumb

Այսօրվա պես հիշում եմ՝ 1998 թվական, նախագահական ընտրություններ․ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը ԳԱԱ շենքում էր։ Հիշո՞ւմ եք՝ ինչ սիրով էինք աշխատում միասին։ Դուք ջանասիրաբար իրավական բլոկն էիք համակարգում։ Ջահել էինք, Դուք՝ 45, ես՝ 40 տարեկան, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանին խորհրդարանում հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Վաղը կամ մյուս օրը, երբ այս իշխանությունը փոխվի, հնարավոր համարո՞ւմ եք, որ նորից միասին սիրով նույն գործին կծառայենք և կաշխատենք միասին», – շարունակեց պատգամավորը։

Գագիկ Ջհանգիրյանը դիվանագիտական հարցին փորձեց դիվանագիտորեն պատասխանել՝ «սիրով համագործակցության» հնարավորությունը չբացառելով։

«Ես կարծում եմ, որ մենք հիմա էլ կարող ենք միասին սիրով համագործակցել՝ իշխանությունը փոխվի, թե չփոխվի։ Հետո էլ կարող ենք էլի սիրով համագործակցել։ Ես էլ եմ լավ հիշում 1998 թվականը։ Էլի մանրամասներ եմ հիշում, բայց չեմ ուզում բարձրաձայնել», – ասաց Ջհանգիրյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ