29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Թե ես և գործադիր իշխանության այսօրվա ղեկավարն ինչ հարաբերությունների մեջ ենք, իմ ու իր անձնական խնդիրն է․ Ջհանգիրյան

f.thumb

Կոռուպցիայի դեմ պայքարը լոզունգ դարձրած իշխանությունը ԲԴԽ ղեկավար է դարձրել առերևույթ կոռուպցիայի մեջ ներգրավված մարդու, ԱԺ-ում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։

Մանուկյանը և նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ջհանգիրյանից հետաքրքրվեցին նաև Նիկոլ Փաշինյանի հետ այժմյան փոխհարաբերություններից, այն դեպքում, երբ նախկինում նույն Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ջհանգիրյանին անվանել էր «նախկին իշխանությունների հաճախորդ»։

«Թե ես և գործադիր իշխանության այսօրվա ղեկավարը ինչ հարաբերությունների մեջ ենք, իմ ու իր անձնական խնդիրն է, ես չեմ պատրաստվում այդ խոհանոցը ձեր առջև բացել», – ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

Ագնեսա Խամոյանն էլ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե ի վերջո ո՞վ էր ճիշտ՝ Գագիկ Ջհանգիրյա՞նը, որը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին Փաշինյանի ներկայացրած նախագիծն անգրագիտություն էր որակել, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որն ի պատասխան ասել էր, որ այդ գնահատականով Ջհանգիրյանը Գլխավոր դատախազի պաշտոնին է հավակնում։

«Ինչպե՞ս ստացվեց, որ դրանից մի քանի տարի անց համագործակցություն տեղի ունեցավ Ձեր և Նիկոլ Փաշինյանի միջև», – հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

«Դուք մի շատ կարևոր բառ եք բաց թողնում։ «Անգրագիտություն» բառից առաջ ես արտաբերել եմ «իրավական» բառը, «իրավական անգրագիտություն»։ Դա շեշտեք, որովհետև փոխում է, Նիկոլ Փաշինյանը իրավաբան չէր։ Թե ով էր գրել, տվել այդ որոշումը, դա ուրիշ խնդիր է։ Իսկ թե ինչպես ստացվեց․ ինձ իմ պաշտոնում առաջադրել է նախորդ գումարման ԱԺ-ի մեծամասնությունը, ես նաև հանդիպել են այն ժամանակվա ընդդիմադիր երկու՝ ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների ղեկավարների հետ, որոնք ինձ խոստացել էին, որ իրենք էլ են ինձ քվեարկելու այս դահլիճում։ Այնուհետև չգիտեմ՝ ում արգելքներից հետո երկուսն էլ գրանցվելուց հետո լքեցին դահլիճը, թե ինչն հաշվարկներից ելնելով՝ չգիտեմ, բայց մեծամասնության ձայները բավարար էին, և ես ընտրվել եմ», – ասաց Ջհանգիրյանը։

Նա նաև հայտարարեց, որ ոչ մեկի հետ չի համագործացում, քանի որ դատական իշխանությունն անկախ է գործադրից և օրենսդրից։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ