28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, Հայաստանի սահմանները կպաշտպանի արտաքին միջամտությունից. Սենատոր

f613f4bea96785_613f4bea967c6.thumb

Հայաստանի գործերին արտաքին միջամտության դեպքում Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, կպաշտպանի հանրապետության սահմաններն այնպես՝ ինչպես  իր սահմանները, ասել է ՌԴ սենատոր, Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրեյ Կլիմովը։

Russia Today գործակալության տեսաուղերձի ժամանակ նրան հարցրել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում Թուրքիայի բավականին ակտիվ դիրքի մասին:

«Մենք կպաշտպանենք Հայաստանի ընդհանուր ճանաչված սահմաններն այնպես, ինչպես՝ մեր սահմանները», – ասել է խորհրդարանականը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, կարող է դիմակայել բոլորին։

«Ես ոչ- ոքի խորհուրդ չեմ տա ստուգել սա: Եվ կարծում եմ, որ դա հասկանում են նաև Անկարայի մեր գործընկերները », – հավելել է նա:

Կլիմովը նշել է, թե այլ հարց է, որ Մոսկվան չէր ցանկանա բազմապատկել արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ