19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միտումնավո՞ր էր այդ ամենը, թե՞ ապիկարություն. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է.

«Առավել քան ակնհայտ է, որ այն, ինչ անցած տարի փորձեցին անել Բելոռուսում, գրեթե նույնն էր, ինչ արվեց մեզ մոտ 2018-ին: Խորապես ուսումնասիրվեցին երկրում եղած իրական խնդիրները և իբր բարի նպատակներով՝ ժողովրդավարության քողի տակ, փորձ արվեց վերացնել այդ երկրի ինքնիշխանությունը ևս, ինչու չէ, նաև պետականությունը… 

Հատկապես ուշադրություն դարձրեք, թե ում ումով էին պատրաստվում փոխարինել. հսկայական քաղաքական/պետական փորձ ունեցող գործչին տնային տնտեսուհիով( երկուսի հանդեպ էլ անձնական որևէ վերաբերմունք չունեմ, զուտ արձանագրում եմ փաստերը…):

Հարց. և՛ Հայաստանի, և՛ Բելոռուսի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն էր/է: Ինչպե՞ս պատահեց, որ մեր դեպքում պրոցեսները լրիվ այլ սցենարով գնացին, իսկ Բելոռուսը ամեն գնով պահեց այն, ինչ ուներ՝ ստանալով բացարձակ աջակցություն ռազմավարական դաշնակցից: Կարո՞ղ է մի օր պարզվի, որ հայկական կողմը ռազմավարական դաշնակցի հանդեպ էժանագին «շուստռիությամբ» էր զբաղված՝ չկայացած լրագրողի մակարդակով…

Իսկ հիմա էլ, ինչպես հաճախ է պատահում, մեղավոր են բոլորը, բացի մեզանից: Մտածենք:

Մեծ քաղաքականության մեջ նման արկածախնդրությունները կործանարար են լինում պետությունների համար: Սեփական ուժերը ճիշտ չգնահատելը լրջագույն սխալ է: 

Մնում է վերջնական ապացուցել փաստերով, միտումնավո՞ր էր այդ ամենը, թե՞ ապիկարություն: Անկախ դրանից՝ պատասխանատվություն պետք է լինի պարտադիր: 

հ.գ. ի դեպ, ամեն ինչ իր գինն ունի: Երեկ Լուկաշենկոն ու Պուտինը համաձայնեցրին Միութենական պետության բոլոր 28 ծրագրերը…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ