04 Դեկտեմբերի, Saturday, 2021
KFC

Կառավարությունը սառեցրել է պետության հաշվին բուժօգնություն ստանալու հնարավորությունը առողջապահական հիմնարկներին կուտակած պարտքերի հետևանքով. Կարեն Ավագյան

118282163_4260122390728044_7394409628046335290_n
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ինչպես հայտնի դարձավ կառավարությունը սառեցրել է պետության հաշվին բուժօգնություն ստանալու հնարավորությունը առողջապահական հիմնարկներին կուտակած պարտքերի հետևանքով։
Սա տեղի է ունեցել մեկ շատ պարզ հանգամանքով պայմանավորված։ Հայաստանի իշխանությունը զավթածները մշտապես փորձել են գնել իրականությունը։ Սխալ կառավարման արդյունքում առաջացած ճգնաժամը քողարկելու հետևանքով, այժմ պետպատվերի շրջանում բուժօգնություն ստացող քաղաքացիները կզրկվեն այդ հնարավորությունից:
 
Այս կամ այն ոլորտում թվացյալ ֆինանսական հոսքերը ապահովլեով և խնդրահարույց ծախսերով հասարակության շրջանում պատրանք են սեղծել, թե հարկային և ֆինանսական քաղաքականությունը չի տուժում`օրինակ, պաշտոնյաների բազմամիլիոնանոց պարգևավճարներից: Իսկ իրականությունն այն է, որ պետությունն այլևս ի վիճակի չէ հոգալու անգամ թիրախային խմբում գտնվող քաղաքացիների առողջապահական խնդիրները: Այլևս քաղաքացին ստիպված է այլ միջոցներով հայթայթել բուժօգնության համար անհրաժեշտ գումարը:
 
Պետության կողմից քաղաքացու նկատմամբ պատասխանատվությունն առաջին հերթին դրսևորվում է առողջապահության և անվտնագության ոլորտենորւմ: Երկուսն էլ անժամկետ կորել են ՀՀ պետական համակարգից: Ցանկացած տեղեկատվություն, որը ստացվել է կաթվածի եզրին կանգնած համակարգի վերաբերյալ տեղեկատվության մատուցումից, նրանք փորձել են հակադրել ստով, որը միտված է եղել քաղաքացիներին հեռու պահել իրականությունից։
 
Ամեն դեպքում, երբ մարդն ունի առողջական խնդիրներ դիմում է ոչ թե իրավաբանի, այլ բժշկի: Երևի ճիշտ կլիներ, որպեսզի առողջապահական համակարգի պատասխանատուն էլ ամեն դեպքում բժիշկ լիներ կամ լավ, գոնե` ֆինանսիստ, առկա ֆինանսական կոլապսը հասկանալու համար»:
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ