23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 615, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 615 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 242 750-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4857 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1157 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6014-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 267 է, ընդհանուր առողջացածներինը՝ 227 293, փաստացի բուժվողներինը՝ 9443: Մեկ օրում արվել է 7462 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 547 898 թեստ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ