25 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2021
KFC

«Թույլ չենք տալու, որ իրենց ուզած քարը դնեն, երեխուս հանելու եմ բերեմ, կառավարության շենքում դնեմ»․ Եռաբլուրում քանդել են զոհվածի գերեզմանը

Արցախյան վերջին պատերազմում զոհված՝ ժամկետային զինծառայող Նարեկ Գևորգյանի հարազատներն այսօր վաղ առավոտյան հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում։

Զոհված զինծառայողի հարազատների խոսքով՝ երեկ երեկոյան Նարեկի հայրը գնացել է Եռաբլուր զինվորական պանթեոն և ականատես եղել որդու ապամոնտաժված շիրմաքարին․

«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ հիմքով է հրաման տվել, որ սարքած գերեզմանը քանդեն։ Գերեզմանն ամբողջությամբ քանդել են, քարն էլ տարել են»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի մայրը՝ Էլադա Ղափանցյանը։
Զոհված զինծառայողի հարազատները վստահեցնում էին, որ Եռաբլուրում ինչ-որ գեներալ է իրենց տեղեկացրել, թե շիրմաքարը հանել են Նիկոլ Փաշինյանի հրահանգով:

Դիտարկմանը՝ գուցե միանման լինելու նպատակով են շիրմաքարը ապամոնտաժել, տիկին Էլադան ասաց, որ իրենց միանման շիրմաքար տեղադրելու առաջարկ չեն արել, ավելին, երբ օգոստոսի 23-ին՝ որդու ծննդյան օրը, գերեզմանի վրա աշխատանքները շարունակում էին կատարել, ՊՆ-ի աշխատակիցները մի քանի մետր այն կողմ զոհված զինծառայողների հարազատների հետ քննարկում էին շիրմաքարերի հարցը, և որևէ մեկն իրենց այդ հարցով չի մոտեցել․

«Գեներալներ են եղել, սաղ էլ տեսել են, որ գերեզմանը սարքած է, խունկ էլ են ծխել։ Մենք օգոստոսի 22-ին սալիկները խփում էինք, թող գային ասեին՝ ծնո՛ղ, մի՛ խփի այդ սալիկները, որովհետև քանդվելու է։ Մենք իրենցից ոչինչ չենք ուզում, մենք սարքել ենք գերեզմանները, ինչի՞ քանդեցին մեր երեխու գերեզմանը։ Մենք իրենց 20 տարեկան երեխա տվեցինք, որ գան մեր երեխու գերեզմանը քանդե՞ն։ Քանդելուց հետո ո՞նց քնեցին, ուզում եմ հասկանամ, ո՞ր ջարդած ձեռքով ստորագրեցին․․․ Ես դառնալու եմ իրենց գիշերվա երազը, անիծելու եմ ամեն Աստծո օր»։

Զոհված զինվորի մայրն ասաց՝ թույլ չեն տալու, որ որդու գերեզմանին այլ շիրմաքար տեղադրեն․

«Եթե մենք այս քարը չդրեցինք մեր երեխու վրա, թույլ չենք տալու, որ իրենց ուզած քարը դնեն, չե՛ն դնելու, ես իմ երեխուն հանելու եմ բերեմ այստեղ՝ կառավարության շենքում դնեմ․․․»

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ