29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Այս անգամ «ոչմիթիզականներն» են հաղթելու». Կարին Տոնոյան

images

Կարին Տոնոյանը գրել է. «Էլի զոհեր, էլի արյուն ու արցունք, էլի խելագարվող մայրեր…..հերթական մարտական մանրախա՞ղը. ինչի համա՞ր: Գուցե նոր փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությո՞ւն կա և սա հերթական հոգեբանական ճնշումն է, վախի ազդեցության տակ ժողովրդին համոզել, թե այլ տարբերակ չկա….

Ամեն դեպքում պետք է առավել քան երբևէ ամուր կանգնել յուրաքանչյուր թիզ հողի համար և ցույց տալ, որ պատերազմն ու մեր զոհերի քանակն ավելի է ամրացրել մեզ. չկա հոգեբանական ընկճվածություն, ալիև և ալիևի գործակալներ, մոռացեք, ազգը կա ու կանգուն է, մեր որդիների կորուստը մեզ միայն առյուծից վերածել է վիրավոր առյուծի, չերազեք անգամ հայ ոգու անկման մասին:

Այս անգամ «ոչ միթիզականներն» են հաղթելու. 1-ին նախագահ, ոչմիթիզականների նկատմամբ ձեր սարկազմն էլ չի բորբոքվո՞ւմ…. թե Գեղարքունիքն ու Արարատի մարզերն էլ են գրավյալ տարածքներ….. դե, խոսեք, ինչո՞ւ եք անհետացել, ավելի շուտ՝ վերցրեք ձեր որդիներին ու մեկնեք սահման, հերթը ձերն է, դե, ապացուցեք ձեր այդքան բարձրաձայնած «խաղաղասիրությունը», ապահովեք մեր խաղաղությունը»:

 
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ