19 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2021
KFC

Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է Yerkir.am-ի հրապարակումը

A366F24D-7821-458B-8A2E-88D51C8D4AEB

Ընկերներ, ինձ խնդրում են մեկնաբանել լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները իմ, Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետի նախկին մամուլի քարտուղար (այսօր՝ Կիեւում ՀՀ դեսպան) Վլադիմիր Կարապետյանի զրույցի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջին գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Որքան ես կարողացա հասկանալ Նաիրիի հայերեն հոդվածի թարգմանությունից, այնտեղ նրանք նշում են ինձ այն իմաստով, որ ես իբր քննարկել եմ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Կարապետյանի հետ Արցախը հանձնելու պլանը, որ իբր Կարապետյանն ասել է, որ «եթե մի քանի հազար հայ մահանա, ոչինչ», եւ որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա ավելի լավ է Հայաստան չգամ: Եթե ես այդքան էլ լավ չեմ հասկանում տեքստի էությունը, ներողություն եմ խնդրում, դրանք Google-թարգմանչի թերությունն է:

Եւ այսպես, 2019-ի գարնանը Նաիրի Հոխիկյանը զանգահարեց եւ ասաց, որ այդ օրերից մեկը Գավառում տնտեսական ֆորում է լինելու, եւ ինձ հրավիրել են այնտեղ որպես հյուր: Նա ասաց, որ վարչապետ Փաշինյանն այնտեղ ներկա կլինի, եւ ես հնարավորություն կունենամ ծանոթանալու նրա հետ: Ես համաձայնեցի: Ավելին, երբ ես Բելառուսի բանտում էի (մինչ Բաքվին իմ արտահանձնումը), Փաշինյանը, Էդմոնդ Մարուքյանի հետ միասին, ցույց էր կազմակերպել Երեըանում Բելառուսի դեսպանատան առջեւ՝ պահանջելով ազատել ինձ: Դա իմ հնարավորությունն էր շնորհակալություն հայտնել այդ մարդկանց իմ ազատազրկման ողբերգական օրերին ցուցաբերած աջակցության համար:

Ֆորումից հետո Գավառում ֆուրշետ էր, որտեղ հանդիպեցինք ես, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանը եւ Նաիրի Հոխիկյանը: Այնտեղ էլի մարդիկ կային, պարզապես ես նրանց չեմ ճանաչում, ամենայն հավանականությամբ՝ վարչապետի թիկնապահները: Այդ հանդիպման ընթացքում ես խոսեցի Նիկոլ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչ է ինձ հետ պատահել Ադրբեջանում՝ Արցախ կատարած իմ այցի պատճառով, Ալիեւի ռեժիմի դեմ դատական հայցի մասին: Հիշեցնեմ, որ 2021 թվականի մայիսի 20-ին Եվրոպական դատարանն Ադրբեջանին մեղավոր ճանաչեց իմ ապօրինի ձերբակալության, խոշտանգումների, նվաստացման եւ սպանության փորձի մեջ: Նիկոլն արտահայտեց իր համակրանքը եւ ասաց, որ եթե ինչ-որ բանով կարող է օգտակար լինել, ապա ես ցանկացած պահի կարող եմ կապվել իր հետ: Վլադիմիր Կարապետյանը կանգնած էր մոտակայքում եւ զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանն դժվարին ժամանակաշրջան է ապրում, գտնվում է ճնշման տակ, եւ Արցախում փոխզիջումներն անխուսափելի՝ են շրջափակումից եւ տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: Նա նաեւ ասաց, որ երկրի տնտեսության բնականոն գործունեության եւ շրջափակումից ու ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել հարեւանների հետ: Նա նաեւ հավելեց, որ առաջիկա տարիներին իրավիճակը կարող է փոխվել, եւ արժես, որպեսզի ես հետեւեմ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում՝ թրենդում լինելու համար:

Ապա «Sputnik Արմենիա»-ն գրեց վարչապետի հետ իմ հանդիպման մասին, այսինքն՝ դա բացարձակապես բաց միջոցառում էր, հրապարակային, ոչ մի գաղտնիք:

Ահա եւ վերջ:

Ուրիշ ոչինչ չի եղել: Մնացած ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այդ խոսակցություններն ինձ հետ չեն անցկացվել: Ես երբեք չեմ լսել «հազարավոր սպանված հայերի» մեջբերումը, եւ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ Վլադիմիր Կարապետյանը ինձ հետ հանդիպմանը չեն հայտարարել: Ոչ ոք ինձ չի ասել, որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա չարժե, որպեսզի Հայաստան գամ: Հակառակը, ինչպես ասացի ավելի վաղ, Փաշինյանն ինձ ասաց, որ ես կարող եմ դիմել նրան, եթե ինքն ինչ-որ կերպ կարող է օգտակար լինել: Եվ, անկեղծ ասած, ո՞վ եմ ես, որպեսզի պետության ղեկավարը ճանապարհորդ բլոգերի հետ քննարկի «հազարավոր սպանված հայերին»:

Բնականաբար, 2020-ի աշնանային պատերազմից հետո մենք բոլորս (եւ ես նույնպես) մտածում էինք ՝ արդյո՞ք Արցախի կորուստը նախապես պլանավորված էր: Իհարկե, ես մտածում էի՝ արդյո՞ք դա նկատի ուներ պետության ղեկավարը, երբ խոսում էր Արցախում ճգնաժամի հաղթահարման եւ հարկադրված զիջումների հաղթահարման անհրաժեշտության մասին, թե ոչ: Ես չգիտեմ: Համենայն դեպս, աղետ է տեղի ունեցել եւ դա ինձ ցավ է պատճառում, ինչպես Հայաստանի ամբողջ ժողովրդին: Բոլորն էլ հասկանում էին, որ ինչ-որ պահի Արցախում կոնֆլիկտն ինչ-որ կերպ լուծվելու է, եւ որոշ հողեր պետք է հանձնել Բաքվի օգտին: Բայց նման գնով՝ իհարկե, ողբերգություն է:

Բնականաբար, պատերազմի ժամանակ ես չգիտեի եւ չէի կարող իմանալ, թե ինչ է պատահելու Շուշիի հետ: Իր հոդվածում Նաիրին գրում է, որ ես դեռ հոկտեմբերին իրեն ասել, որ «Շուշին կհանձնվի, հետո պատերազմը կավարտվի»: Մեր մեջ երբեք նման խոսակցություն չի եղել: Համոզված էի, որ Հայաստանը կդիմակայի, եւ մինչեւ վերջ հավատում էի դրան՝ չնայած իմ շուրջը շատ հայ վերլուծաբաններ ասում էին. «Ամեն ինչ արդեն որոշված է, նրանք կհանձնեն Արցախը»:

Ես հարգում եմ Նաիրի Հոխիկյանին, նա տաղանդավոր լրագրող է եւ Հայաստանի մեծ հայրենասեր է: Ինձ համար անհասկանալի է, թե ինչով է նա առաջնորդվել այդ հոդվածը հրապարակելիս՝ այնտեղ նշելով իմ անունն ու խոսակցությունները, որոնց ես երբեք չեմ մասնակցել: Թե ինչ է եղել մեր հանդիպման ժամանակ, ես գրեցի վերեւում: Ես չեմ կարող պատասխանատվություն կրել Նաիրիի այլ հայտարարությունների եւ գնահատական պարունակող դատողությունների համար:

p.s Ես չգիտեմ, թե ինչու էր Նաիրին պատերազմից հետո ձայնագրել իմ զրույցն իր հետ, որտեղ ես ցավով ասում եմ, որ փորձում եմ հասկանալ, թե ինչ նկատի ունեին Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը Գավառի այդ հանդիպմանը: Իմ խոսքերում գաղտնի եւ վարկաբեկող ոչինչ չկա, բայց ինձ թվում է, որ դա իր կողմից այդքան էլ ազնիվ չէր: Ես հեռու եմ հայաստանյան քաղաքականությունից, ես բլոգեր եմ եւ ճանապարհորդ, եւ կարծում եմ, որ սխալ է փորձել ինձ ներքաշել քաղաքական ինտրիգների մեջ»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ