17 Մայիսի, Երեքշաբթի, 2022
KFC

Արարատ Միրզոյանը խոր դեպրեսիայի մեջ է․ «Հրապարակ»

cb797eebd98f8e2cb203742f4fababaf_M

«Արարատ Միրզոյանը, ով հաջորդ խորհրդարանում, քաղաքական թիմի որոշմամբ, այլեւս չի զբաղեցնի ԱԺ խոսնակի պաշտոնը, խոր դեպրեսիայի մեջ է՝ վիրավորված է իր հանդեպ վերաբերմունքից։ Նա չի ընդունում որեւէ պաշտոնի առաջարկ, իսկ առաջարկել են արտգործնախարարի, ցանկացած որեւէ երկրում դեսպանի պաշտոնները։

Երեքշաբթի օրը ՔՊ վարչության նիստում Փաշինյանը Միրզոյանին եւս մեկ անգամ արտգործնախարարի պաշտոնն առաջարկելուց եւ մերժում ստանալուց հետո տեղում որոշում է կայացրել, որ Արմեն Գրիգորյանը կդառնա արտգործնախարար։ Ապա նրա տեղը՝ ԱԱԽ քարտուղարի պաշտոնն է առաջարկել Միրզոյանին, բայց վերջինս դա էլ է մերժել։ Նրա շրջապատում կարծում են, որ գուցե վայր չդնի մանդատը, սակայն դժվար թե հաճախի ԱԺ նիստերին եւ ինչ-որ պահի հեռանա թիմից։

Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանի նախագահի պաշտոնում ՔՊ-ն ընտրել է Ալեն Սիմոնյանին։ Խոսվում է նաեւ, որ Լենա Նազարյանը նույնպես չի վերցնի մանդատը․ մի կողմից՝ «սիրուն չի», որ մի ընտանիքից 2 հոգի մանդատ ունենա, իսկ նրա ամուսինը՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը, պատգամավոր է դարձել։ Մյուս կողմից՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնից նրան գահընկեց արեցին, եւ նա մտածում է սեփական բիզնես գործունեություն ծավալելու մասին»:

KFC

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ