27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայտնի մարզիչը մերկապարուհու զոհն է դարձել

NBA-ի “Golden State Warriors” ակումբի գլխավոր մարզիչ 47-ամյա Մարկ Ջեքսոնը հայտարարել է, որ շանտաժի եւ խուլիգանության զոհ է դարձել: Նախկին մերկապարուհի Ալեքսիս Ադամսը շանտաժի է ենթարկել մարզչին` սպառնալով հրապարակել լուսանկարներ, որոնք վկայում են իրենց կապի մասին: 2006-ին նրանք մի քանի ամիս հանդիպել են: Որոշ ժամանակից մերկապարուհին սկսել  է մարզչից փող պահանջել` իրենց հարաբերությունները գաղտնի պահելու դիմաց:

Ջեքսոնը, ով 1990-ից ամուսնացած է եւ 4 երեխա ունի, համաձայնվել է նախկին սիրուհուն եւ նրա գործընկեր Մարկուս Շոուին 5 հազար դոլար վճարել: Սակայն մի որոշ ժամանակից հետո Ադամսը եւ Շոուն կրկին փող են պահանջել նրանից` սպառնալով հրապարակել լուսանկարները:

Այդ ժամանակ էլ Ջեքսոնը ստիպված է եղել դիմել ՀԴԲ-ին, որի գործակալներին հաջողվել է բերման ենթարկել հանցագործներին: Ջեքսոնի կինը` հայտնի երգչուհի Դեզիրե Քոուլմանը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ ամուսնուց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ