20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«ԵԽ-ում կասեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը, կալանքներ դնել Ալիևների բանկային հաշիվների վրա»

Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձիք ռազմագերիներ են և շարունակում է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց առաջադրված են ծանրագույն մեղադրանքներ՝ նախատեսելով 14-20 տարի, իսկ որոշ դեպքերում նաև ցմահ ազատազրկում: ԱԺ-ում այս մասին ասաց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաև ընդգծեց ադրբեջանական կողմի դիրքորոշումը՝ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ:

Զոհրաբյանը խորհրդարանին առաջարկեց Ադրբեջանի հանդեպ կիրառել կոնկրետ պատժամիջոցներ.

«Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը: Նավալնու «պռիչոսկան» խառնվում է, Եվրոպայի խորհուրդը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոց է կիրառում, Ռուսաստանին զրկում է ձայնի իրավունքից: Կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա կլանի և ընտանիքի բանկային հաշիվների վրա: Դա մենք կարող ենք անել: Դիմում եմ խորհրդարանին՝ միասնական հայտարարությամբ, ուղերձով դիմել միջազգային կառույցներին և նշել կոնկրետ պատժամիջոցներ, այլապես շատ երկար ենք սպասելու մեր տղաներին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ