28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Հաղթեց ատելությունը․ «Հրապարակ»

236ba540d70a6943ffe3c5045e4b0d78_M

«Ընտրությունների արդյունքներին սպասող հանրությունը, հատկապես նրա մտածող հատվածը, անհամբերությամբ էր սպասում հունիսի 20-ի քվեարկության վերջնական թվերին։ Քանի որ ոչ մի սոցիոլոգիական հարցման հանդեպ մեզանում լիարժեք վստահություն չկա, այս ընտրությունը յուրօրինակ սոցհարցում էր լինելու՝ հասկանալու համար, թե որքան է մեր հասարակության մտածող հատվածը։ Ինչ թիվ են կազմում հայրենիքը սիրողները և մեր հայրենիքի ամեն սանտիմետր հողի համար տառապողները։

Ուզում էինք հասկանալ՝ մեր բնակչության քանի տոկոսն է մերժում պատերազմում պարտված իշխանություններին։ Մեր ժողովրդի որ մասն է համարում, որ պարտված իշխանությունը պետք է հեռանա, քանզի դա և՛ տրամաբանական է, և՛ բնական, որպեսզի մեր երկիրն ապագա ունենա։ Նաև կհասկանայինք, թե մեր հասարակության որքան մասն է հավատում իշխանությունների անհավանական ստերին և նրա մանիպուլյացիաները հալած յուղի տեղ ընդունում։

Ուզում էինք հասկանալ, թե ողջ քարոզարշավի ընթացքում իշխանական մերժելի լեքսիկոնն ու ագրեսիվ հռետորաբանությունը մեր հանրության որ հատվածն է մերժելու, և որ մասին է դուր գալու։ Վերջապես՝ Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, մեր երկրի վտանգված սահմանները, Ադրբեջանում գտնվող գերիները մեր հասարակության քանի տոկոսի համար են վճռորոշ գործոն։ Այնպիսի գործոն, որը նրան թելադրի քվեն չտալ այս իրավիճակը ստեղծած իշխանություններին։ Չէ՞ որ այս ամենը գիտակցող և իր երկիրը սիրող մարդը դժվար թե իր ձայնը տա նման կառավարիչներին։

Բայց, ցավոք, մենք չկարողացանք այս սոցիոլոգիան իրականացնել, քանզի մեր հասարակությունն ընտրեց ոչ թե վերը նշված գործոնների ազդեցությամբ, այլ պարզապես մերժեց նախկիններին։ Ատելությունը գերազանցեց երկրի հանդեպ սիրուն, և հաղթեց անբացատրելի վախը»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ