26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

2020թ-ին՝ պատերազմի և համավարակի տարում, Հայաստանի իշխանությունը բաժանել է մոտ 45 միլիոն դոլար պարգևավճար /տեսանյութ/

2020թ-ին՝ պատերազմի և համավարակի տարում, Հայաստանի իշխանությունը բաժանել է մոտ 45 միլիոն դոլար պարգևավճար

Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Շատ հատկանշական է, որ աղետի եզրին հասած պետության գործող իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել իրենց այդքան սիրելի պարգևավճարներից, և սա այն դեպքում, երբ ունեցել ենք 5000 զոհ, հազարավոր վիրավորներ ու հաշմանդամներ, քանդված տնտեսություններ, հազարավոր փախստականներ և համավարակի պատճառով սննկացած կամ դրա վտանգի առաջ կանգնած հարյուրավոր տնտեսվարողներ։ Պետությունում, որտեղ բոլոր ոլորտներում ակնհայտ ձախողումներ ու խայտառակություններ են գրանցվում ամեն օր, իշխանությունն իրեն պարգևատրում է 45 մլն դոլարով, իսկ հետո հայտարարում, թե միջոցներ չկան սահմանները կահավորելու և պատշաճ հսկելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ