26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից մեր ուղղաթիռը խոցելը ահաբեկչական ակտ էր. ՀՀԿ պատգամավոր

՛՛Այն ինչ կատարվեց իր նախադեպը չէր ունեեցել և ես Ադրբեջանի ղեկավարության և զինված ուժերի գործողություները համարում եմ նենգություն’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց  ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռի խոցման դեպքին:

՛՛Այն ինչ երկու օր առաջ տեղի ուենցավ ահաբեկչական ակտ էր՛՛,-նշեց  նա՝ ավելացնելով , որ անկախ ամեն ինչից մենք մեր հակառակորդին և թշնամուն լավ ենք ճանաչում և պետք է հաշվի առնենք, որ  այդ գործելաոճը շարունակվելու է:

Դավթյանը համամիտ է պնդումներին, որ  սովորաբար Արդբեջանը նման գործողությունների դիմում է նախագահների հանդիպումից առաջ կամ հետո և կարծում է, որ այդ ընթացքում երևի պատեհ առիթ չի եղել Ադրբեջանի համար, որ նման բան անի:

Ըստ նրա Ադրբեջանի գործողություններում պետք է հաշվի առնենք նաև երկու գործոն՝  նախ տարրական իրավունքները և ազատությունները ոտնահարվում են Ադրբեջանում, և նավթի համաշխարհային գների անկումը ոչ մի լավ բան չեն խոստանում Ադրբեջանի համար:

՛՛Մենք առնվազն երկու բան պետք է հաշվի առնենք: Առաջին՝  մենք պետք է զգոն լինենք,  և երկրորդ՝ համարժեք պատասխան պետք է տանք , որը ևս չպետք է ուշանա, և դրա մասին շատ լավ ասել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը, որ այն պետք է լինի ուժգին և ցավագին»,-հավելեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ