27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

2 տարեկան երեխային ազատել են իր քաշը գերազանցող ուռուցքից

Մեխիկոյի բժշկական կենտրոնի բժիշկները վիրահատել են մանկահասակ երեխայի` ազատելով նրան գոյացությունից, որը գերազանցել է հիվանդի քաշը: Հիսուս Դոմինգես անունով 2 տարեկան տղային, ում քաշը վիրահատության պահին կազմել է 12 կգ, ազատել են 15 կգ-անոց բարորակ ուռուցքից:

Վիրահատությունը, որն իրականացրել են երկրի լավագույն մանկական վիրաբույժները, ընթացել է 10 ժամ: Սա առաջին դեպքն է եղել Մեքսիկայում, երբ հեռացվել է հիվանդի քաշը գերազանցող ուռուցք:

Երեխան ծնվել է ուռուցքով, որը սկզբում եղել է երեխայի մարմնի աջ մասում, 2 տարեկան դառնալուց հետո տարածվել է նրա թեւից մինչեւ կոնքը: Չնայած փոքր տարիքին, վիրահատությունն անցել է հաջող եւ երեխան հիմա ապաքինվում է:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ