22 Ապրիլի, Հինգշաբթի, 2021
KFC

Ուշագրավ մանրամասներ Դիլիջանի նորանշանակ քաղաքապետի կենսագրությունից․ Ժողովուրդ

1528897015_9592944

Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային, պաշտոնական կայքում հրապարակվել է վարչապետ Ն. Փաշինյանի՝ 2021թ. փետրվարի 26-ի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտո­նակատար նշանակված Դավիթ Սարգսյանի կենսագրությունը: Այնտեղ նշված է, որ 1984թ. ծնված Դավիթ Սարգսյանը 2000թ. ավարտել է Հաղարծնի միջնա­կարգ դպրոցը, 2002-2004թթ. անցել է զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում, 2001-2006թթ. սովորել է Դիլիջանի պետական քոլեջում, ավարտելով այն՝ ստացել է տնտեսագետի եւ հաշվա­պահական հաշվառման մասնագետի որակավորում, հեռակա կարգով սովո­րում է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆա­կուլտետում:

Միջնակարգ կրթության հենքի վրա քոլեջում ուսումնառությունը մեկ տարի, 10 ամիս է, Դավիթ Սարգսյանը 2001-2006թթ. եղել է Դիլիջանի պետական քոլեջի ուսա­նող: 2001-2006թթ. 5 տարիներից 2-ը Դ. Սարգսյանը ծառայել է ՀՀ զինված ուժե­րում. ստացվում է, որ քոլեջն ավարտել է առնվազն 3 տարում: Դավիթ Սարգսյանի կենսագրության մեջ նշված է, որ նա 2016թ. ընտրվել է խոշոր Դիլիջան հա­մայնքի ավագանու անդամ: Նա անկու­սակցական է: Հայտնի է, որ նա Նիկոլ Փաշինյանի եղբորորդի, Տավուշի մարզից ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի մտերիմ ընկերն է, Եւ հենց դրանով է պայ­մանավորված, որ միջնակարգ մասնագի­տական կրթությամբ Դ. Սարգսյանին Ն. Փաշինյանը նշանակել է Դիլիջան քաղա­քը եւ Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Հովք, Խաչարձան, Աղավնավանք գյուղերը միա­վորող Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Դիլիջան համայնքը 2005-2021 թթ. ղեկավարած Արմեն Սանթրոսյանը 6 այլ նախկին համայնքապետերի հետ դիմել է ՀՀ սահմանադրական դա­տարան՝ համարելով, որ այլ անձանց հա­մայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը սահմանադրական կարգի խախտում է, համայնքի ղեկավարի լիազո­րությունները դադարելուց հետո համայն­քի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել, մինչեւ ՏԻՄ նոր ընտրու­թյուններ կանցկացվեն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ