25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում». Սերժ Սարգսյանը խոստացավ՝ կրկին կխոսի

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում, այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ։

«Համապատասխանում է ուղիղ այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է», – ասաց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք համապատասխանում են իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Երրորդ նախագահն ընդգծեց՝ կարծում է, ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում։ 

«Համբերենք, տեսնենք։ Իսկ մնացած հարցերին, երբ ներկայացումը դիտենք, կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում կպատասխանենք», – նշեց Սերժ Սարգսյանը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ