27 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2021
KFC

Ովքե՞ր են սատարում Նիկոլ Փաշինյանին. 7or.am

1612457081_3

Տարատեսակ հարցումները, հանրային տրամադրությունները և փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, ի համեմատ 2018–ի պիկի, մի քանի անգամ անկում է ապրել՝ հասնելով ավելի ցածր մակարդակի, քան ուներ Սերժ Սարգսյանը 2018–ի ապրիլ–մայիսին։

Փոխարենը կտրուկ աճել է Նիկոլի հակավարկանիշը։ Տարբեր չափումներով այն տատանվում է 45–ից մինչև 60 տոկոսի սահմաններում։ Այսինքն՝ եթե ընտրություններ լինեն, ապա մարդկանց այդքան տոկոսը ոչ մի դեպքում իր քվեն չի տա «թավշյա» առաջնորդին։

Հիմա Նիկոլը դարձել է մեզ հայտնի շարքային իշխանություն, որը չունի հանրային լայն աջակցություն, ունի գերցածր լեգիտիմություն ու հենված է բացառապես նեղ խմբի վրա։

Նիկոլը մնացել է նեղ խմբի հույսին և աթոռը պահում է բացառապես այն պատճառով, որ հակառակ բևեռից հանրային տրամադրություններին համարժեք բանաձև ու գործողություններ չեն առաջարկվում։ Խոսքն ամենևին էլ ջարդել–փշրելու մասին չէ (թեև հանուն ճշմարտության պետք է նշել, որ ջարդելու–փշրելու պահանջ կա), բայց այդ մասին մեկ այլ առիթով կխոսենք։

Նիկոլին սատարում են՝

–իր ընտանիքի անդամներն ու հարազատները՝ հասկանալի պատճառներով,

–«Իմ քայլի» ուսապարկերը, քանզի Նիկոլի կողքին դրանք ոչինչ են, իսկ առանց Նիկոլ՝ ոչնչություն,

–պետական ապարատի վերին օղակի փոքր խումբը և ոստիկանության վարձկանները (չինովնիկական միջին, ստորին շերտերը, իրավապահ համակարգի աշխատող զանգվածը զզվում է քայլարածներից),

–Նիկոլին կից հին ու ծագող օլիգարխիան՝ Խաչատուր Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը (սրանք հներն են), Նիկոլի միջոցով պետական տենդերներ շահողներն ու բյուջեն լափողները՝ բանակի փողերը մսխող, էժանագին ստատուսներ գրող «Արտ լանչի» սեփականատեր Բակուր Մելքոնյանը, դեպուտատ աշխատող Սիփան Փաշինյանը, պետական ապարատում տասովշիկությամբ փող կպցնող Ալեն Սիմոնյանը, «թավշյա» աներձագ Հրաչ Հակոբյանը, շիշ բռնող էն գյադեն, «Մենյու․ամ»–ից նախարար դարձած Վահան Քերոբյանը, ով բիզնես աշխարհում հայտնի է իր «քցողի» համբավով և այլք։

–կրիմինալ որոշակի շրջանակներ,

–քաղաքական դաշտի հաճախորդները՝ բանակից թռած ու մոր դեմ ցուցմունք տված Արման Բաբաջանյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամ Սարգսյանը, տարատեսակ օլիգարխների մոտ կարճաժամկետ ծառայություն մատուցող Սուրեն Սուրենյանցը, բոլոր իշխանությունների օրոք քծնանքի ամոթալի մաստեր–կլասներ ցույց տված Գուրգեն Արսենյանը, թուրքամետ Լևոն Շիրինյանը, խորհրդարանական «ընդդիմության» տարատեսակ ներկայացուցիչները՝ սերգեյբագրատյանատիպ,

–պողոսական փոքրացող հատվածը (այս հատվածը գժված է Նիկոլից, քանզի առաջին անհրաժեշտության սպառման ապրանքները թանկացել են, իսկ դա պողոսների համար վեր է Արցախից էլ, Հայաստանից էլ, ամեն ինչից էլ),

–մեկ էլ՝ Ստեփան Սաֆարյանի, դիշովի ՔՊ–իստ–«դերասան» Գնելի, կոլոտ Հովոյի տիպի թափթփուկները, գումարած՝ սփյուռքից մի երկու ղզղնած կնիկ։

Ահա այն շերտերը, որոնք աջակցում են Նիկոլին։ Դա համախառն մի 5 տոկոսի հազիվ հասնի (վարչական ռեսուրսով–բանով)։ Ինչպես նկատում եք, բոլորն էլ անձնական շահից ելնելով են դա անում։ Անգամ Աննա Հակոբյանն է Նիկոլին պաշտպանում անձնական շահից ելնելով։

Հա, չմոռանանք Նիկոլի ամենագլխավոր հենարանի մասին։ Նրան աջակցում են Էրդողանն ու Ալիևը, քանզի Արցախից հետո դեռ Հայաստան ունեն Նիկոլից ստանալու։ Թուրք–ադրբեջանական զույգը նման նվեր չէր կարող անգամ երազել։ Ի դեմս Նիկոլի՝ նրանք ունեն Հայաստանը ներսից քանդող դիվերսանտ և դա է պատճառը, որ ատամներով պահում են նրան։

Հայաստանի ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ ուզո՞ւմ է Նիկոլի գլխավորած խունտայի գլխավորությամբ հանձնվի թուրքերին, թե՞ ուզում է ապրել անվտանգ ու զարգացող երկրում։

Հայկ Ուսունց

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ