16 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2021
KFC

Այսօրվա պայքարը ոչ միայն ընդդեմ հողատուի է, այլ` նիկոլիզմի. Շարմազանով

17946_s
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ինձ հաճախ են հարցնում , թե ո՞րն է մեր պայքարի նպատակը։
 
Բազմիցս անդրադարձել եմ այդ հարցին, բայց եւս մեկ անգամ հարկ եմ համարում շեշտել, որ մեր պայքարը,
Հանրապետականի պայքարը պայքար չէ հանուն իշխանության կամ 20-30 մանդատների: Սա պայքար է մեր հայրենիքի, մեր երեխաների ապագայի համար` հանուն Հայաստանի ազգային պետության կերտման եւ ընդդեմ սորոսա-թուրքական դեսանտի, որը 2.5 տարի է մեր Հանրապետության ղեկին է:
 
Այսօրվա պայքարը ոչ միայն ընդդեմ հողատուի է, այլ` նիկոլիզմի: Հայաստանի ազգային-պետական մտածողությամբ բոլոր քաղաքական գործիչները և քաղաքացիները պետք է հստակ հասկանան, որ նախ եւ առաջ այդ խնդիրը պետք է լուծել: Եվ միայն հողատուի հեռանալուց հետո կարող է տեղի ունենալ դասական քաղաքական պայքար՝ մրցակցային պայքար գաղափարախոսությունների և տարբեր կուսակցությունների միջև:
 
Եվ քանի դեռ հողատուն իշխանության է, որեւէ այլ քաղաքական օրակարգ բացի նրա հեռացումից առաջնային լինել չի կարող»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ