16 Օգոստոսի, Երեքշաբթի, 2022
KFC

Վազգեն Մանուկյանը քաղաքագետների և փորձագետների հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը

b5ea770c2ce8ae232e48c367a8a19c8a_M

Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Արցախի հարցի հետագա ճակատագիրն ու տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները. օրակարգային այս հարցերն այսօր Վազգեն Մանուկյանը քննարկել է մի խումբ քաղաքագետների և փորձագետների հետ: Քննարկվել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը, որի հանգուցալուծման վերաբերյալ մասնագետները տարբեր տեսակետներ են հնչեցրել:

Ըստ որոշ տեսակետների՝ քաղաքական դաշտի ռազմավարությունն ու գործողությունները պետք է մշակվեն հասարակության շրջանում սոցիոլոգիական լուրջ հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա: Այս համատեքստում անդրադարձ է եղել այն խնդրին, որ սոցիալական ցանցերը հաճախ կառավարվում են և ստեղծում իրականության ոչ հավաստի պատկեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում 2018 թվականի իշխանափոխության և դրան հաջորդած իրադարձությունների խորքային պատճառների, իշխանության, պետական համակարգի, ընդդիմության, քաղաքական կուսակցությունների խնդիրների և այդ համակարգերը կայացնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Կարևորվել է Հայաստանում ազգային օրակարգի ձևավորման, ազգային ինքնության հարցերն առաջնային դարձնելու և դրանց շուրջ հասարակությանը համախմբելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ ներկաները կարևորել են հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման և քայլերի հստակեցումն ու ակտիվացումը՝ մտահոգություն հայտնելով վերջին ժամանակահատվածում հիմնահարցը երկրորդ պլան մղելու միտումների առնչությամբ:

Քննարկվել է տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացման ֆոնին Հայաստանի կողմից անհրաժեշտ քայլեր և ռազմավարություն մշակելու անհրաժեշտությունը, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հստակ օրակարգ ձևավորելու խնդիրը, Ռուսաստանի և բնական այլ դաշնակիցների հետ համագործակցության հեռանկարները: Կարևորվել է աշխարհաքաղաքական զարգացումներին համահունչ արտաքին քաղաքականություն իրականացնելու և տարածաշրջանային հնարավոր վերադասավորումների դեպքում շահեկան վիճակում գտնվելու հարցը, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար և հնարավոր է լուծել միայն այն դեպքում, երբ պետության ներսում առկա ճգնաժամն ու խնդիրները հաղթահարվեն:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ