29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Կապիտուլյանտ նախարարի հետ մերժել են հանդիպել Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները

2020-11-26-71f3e057-2d61-4bd7-898b-8afbb902b3e6

Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան, որի շրջանակում Քերոբյանը, մասնավորապես, հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի, Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների, Կենտրոնական բանկի նախագահի հետ և այլն: Իրանական գլխավոր լրատվական գործակալությունները, սակայն, ՀՀ նախարարի այցը և դրան առնչվող տեղեկությունները համարել են երկրորդական, երրորդական կարգի լուրեր:

Ավելին, եթե ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ԻԻՀ իշխանությունների, ղեկավարների հետ հանդիպումները կայացել են նախատեսվածի համաձայն, և լավ կամ վատ ընդունելություն եղել է, ապա տեղի հայ համայնքի և ազգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից նա ընդունելության չի արժանացել:

Իրանում 168.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Վահան Քերոբյանի այցի նախօրեին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Թեհրանում ազգային իշխանության հետ, նաև կապ է հաստատել Նոր Ջուղայում ազգային իշխանության հետ, որպեսզի Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները, երկու թեմերի ազգային իշխանությունները, երևելի դեմքերը գոնե սահմանափակ թվով մեկ հանդիպում ունենան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության հետ, ինչը կտրուկ մերժվել է:

Այսինքն, Իրանում ՀՀ դեսպանի բոլոր ջանքերը՝ համոզելու, որ գոնե սահմանափակ հանդիպում լինի, մտքերի փոխանակում, եղել է ապարդյուն: Փոխանցվել է, որ ՀՀ-ից ժամանած նախարարը, պատվիրակության անդամները ցանկանում են այցելել Թեհրանում Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, իսկ Նոր Ջուղայում՝ Ս. Ամենափրկիչ վանք, պատասխանը դեսպանին եղել է, որ Քերոբյանը կարող է եկեղեցին և վանքը տեսնել, այցելել, բայց նրա և պատվիրակության հետ պաշտոնական որևէ հանդիպում չի լինի, որովհետև իրենք՝ ազգային իշխանությունները, ՀՀ էկոնոմիկայի նախարարին ընկալում են՝ որպես կապիտուլյանտ, հող հանձնած իշխանությունների ներկայացուցիչ, իսկ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի հետ հանդիպումը բացառվում է:

Արդյունքում՝ Վահան Քերոբյանը, ըստ էության, Ս. Ամենափրկիչ վանք այցելել է՝ որպես տուրիստ, քանի որ որևէ մեկը նրան չի դիմավորել ազգային իշխանությունից, իսկ Թեհրանում Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի այցն օրակարգից հանվել է:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «Թեհրանի «Արարատ» ակումբում հանդիպել է Իրանի հայ գործարար համայնքի հետ, փորձել է հասկանալ, թե ինչպես կարող ենք ուժեղացնել տնտեսական կապերն ու ճաշել են միասին։

168.am-ի տեղեկություններով, Իրանում ՀՀ դեսպանը զանգել է, որպեսզի «Արարատ» կազմակերպությունն իր սրահը տրամադրի, ինչն արվել է, սակայն կազմակերպության կենտրոնական վարչության անդամներից ոչ ոք ներկա չի եղել հանդիպմանը, ընդամենը 30-35 մարդ է մասնակցել՝ հիմնականում գործարարներ, որոնց դեսպանությունն անձամբ է հրավիրել, և որոնք հանդիպմանը մասնակցել են զուտ բիզնես հետաքրքրությունից ելնելով:

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ