05 Մարտի, Ուրբաթ, 2021
KFC

Ամեն ինչ անում են, որպեսզի զինվորները չօգտվեն հասանելիք արտոնություններից․ Հրապարակ

unnamed

Ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա, ամեն ինչ արվում է, որպեսզի զորացրված զինծառայողների զինվորական գրքույկներում չգրվի պատերազմին մասնակցած լինելու մասին։ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ զորացրված զինծառայողների զինգրքույկներում կարգավիճակի դիմաց համատարած «վարորդ» է նշվում։

Բանն այն է, որ վարորդները չեն համարվում պատերազմական գործողությունների մասնակից եւ չեն օգտվում զինվորների համար նախատեսված արտոնություններից։ Սա հատկապես արվում է, որպեսզի զինվորները, որոնք կարող են ապագայում ուսանող լինել, չօգտվեն ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցումից, որի վերաբերյալ կառավարությունը դեկտեմբերին որոշում ընդունեց։

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո էլ էր այս թեման մեծ աղմուկ բարձրացրել, երբ զինգրքույկներում չէին ամրագրում, որ զինվորները մասնակցել են պատերազմական գործողություններին, եւ միայն այդ մասին մամուլի բարձրացրած աղմուկից հետո էին շտկումներ արվում։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Մարտի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ