19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին․ ադրբեջանագետ

«Բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին։ Քանի որ ոչ միայն պատերազմի ժամանակ գերի ընկածների ճակատագիրն է մշուշոտ, այլ նաև նոյեմբերի 9-ից հետո գերևարված անձանց։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Եռակողմ ճեպազրույցից պարզ դարձավ, որ գերիների հարցը լուծում չի ստանում։ Հիշեցնեմ, որ նախկինում կար պայմանավորվածություն՝ «բոլորը բոլորի դիմաց», Ադրբեջանին դա պետք էր իր երկու դիվերսանտներին ստանալու համար։ Այդ խնդիրը Ալիևը լուծեց և մեր գերիների մի մասին վերադարձնելուց հետո պարզ չի թե քանի գերի և երբ կվերադարձնի։

Այսինքն «բոլորը բոլորի դիմաց» բանաձևը այս պահին աշխատում է միայն Բաքվի օգտին։ Քանի որ ոչ միայն պատերազմի ժամանակ գերի ընկածների ճակատագիրն է մշուշոտ, այլ նաև նոյեմբերի 9-ից հետո գերևարված անձանց։ Հիշեցնեմ, որ Ալիևը կարող է իրենց հռչակել ահաբեկիչ և հանցագործ ու դատել։ Նաև պարզ չէ, թե ապագայում գերի ընկնողները ինչ կարգավիճակ կունենան։ Պարզ չէ, օրինակ Գորիս-Կապան ճանապարհին գերի ընկած քաղաքացիականը կճանաչվի ահաբեկիչ թե ոչ։

Ու Մոսկվայի այցը այս հարցերի լուծումը չտվեց, ըստ Փաշինյանի խոսքի։ Բացի այդ անհայտ կորածների ճակատագրի հարցն էլ մնաց անորոշ։ Իսկ մենք, հիշեցնեմ, մինչ օրս չգիտենք, քանի գերի, անհայտ կորած, վիրավոր ու զոհ ունենք պատերազմում։

Այս ֆոնին լավատեսական տեքստեր հնչեցին տնտեսական համագործակցության, հեռանկարների ու տարածաշրջանի տրանսպորտային կոմմունիկացիաների մասին։

Եթե գերիների հարցն եք այսպես «լուծում», ու նույնիսկ կոմմունիկացիաները բացելու դեմ գերիների վերադարձի պայմանը չի կատարվում, ապա ինչ տնտեսական համագործակցություն եք ակնկալո՞ւմ:

Թուրք-ադրբեջանական էքսպանսիան, որը կսպանի մեր տնտեսությունը վերջնականապես, դա ձեր պատկերացրած դրական հեռանկարն ա՞»,- գրել է Էլիբեգովան:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ