23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ վարչապետի աթոռը արդեն մոտ 3 տարի զավթած անձը չի ներկայացնում հայ ժողովրդին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՀՀ վարչապետի աթոռը արդեն մոտ 3 տարի զավթած անձը չի ներկայացնում հայ ժողովրդին, չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը։
 
Այդ անձի հրաժարականն են պահանջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մեծ ի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան, ԵՊՀ-ն, տասնյակ բուհեր, ուսումնական հաստատություններ, մասնավոր եւ պետական սեկտորի աշխատակիցներ, Սփյուռքի բոլոր հեղինակավոր կազմակերպությունները, հասարակական-քաղաքական ամենատարբեր շրջանակներ, ընդդիմադիր մեկ տասնյակից ավելի ուժեր, լրագրողներ, մտավորականներ, գրողներ, ռեժիսորներ, դերասաններ, երգիչ-երգչուհիներ,հոգեւորականներ, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ, իշխանական խմբակցությունից դուրս եկած մի խումբ պատգամավորներ, անհատ քաղաքացիներ…։
Այս անձի հրաժարականն են պահանջում երկնքի արքայության լույս դարձած հայ քաջարի զինվորների ու հրամանատարների հոգիները, հայրենիքի պաշտպանները, անգամ՝ մանկապարտեզների երեխաներն ու ծերանոցում բնակվող տարեցները…Ամբողջ հայոց աշխարհը պահանջում է այս անձի հրաժարականը։ Հետեւաբար, ակնհայտ է, որ նիկոլփաշինյան անունով թշնամին չի ներկայացնում, չի ներկայացրել եւ, հետայսու, չի ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը…
 
Նա մի սովորական ինքնակոչ սրիկա է, ով զավթել է մեր երկրում իշխանությունը եւ համառորեն չի գնում հրաժարականի։
Ուստի, որեւէ թուղթ, որեւէ փաստաթուղթ, որեւէ հայտարարություն, որեւէ համաձայնագիր, որեւէ կապիտուլյացիա, որը նա ստորագրել է, որ պատրաստվում ստորագրել, կամ՝ կստորագրի, չի կարող իրավական, քաղաքական, բարոյական նշանակություն եւ ազդեցություն ունենալ․․․
 
Չի կարող, որովհետեւ այդ անձը ոչինչ է, ոչ մեկը։ Նա չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։ Սա սատանայի ուրվականն է, որը դեռեւս փորձում է վերջին հասցնել իր սատանությունները ընդդեմ հայոց աշխարհի, հայ ազգի, հայոց եկեղեցու եւ ժողովրդի։ Ուստի, վերը նշածս բոլոր կառույցները պարտավոր են արագ, մեկ ընդհանուր հրովարտակ, հայտարարություն գրել եւ ստորագրել, տարածել ի լուր աշխարհի, ի լուր հյուսիսի եւ արեւմուտքի, ի լուր երկրի եւ երկնքի, առ այն, որ նիկոլփաշինյան անձի որեւէ ստորագրություն, որեւէ գրավոր կամ բանավոր խոստում,առ ոչինչ է։ Պարտավոր են հայտարարել, բղավել ի լուր աշխարհի, որ հայ ժողովուրդը երբեք, երբեք ու երբեք չի ճանաչելու այն , ինչ նա ստորագրել է, կստորագրի կամ, արդեն ստորագրում է․․․Պարտավոր են հայտարարել, որ այդ անձը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը։
Այս հայտարարություն-հրովարտակը հարկ է արագ պատրաստել եւ հրապարակել, աշխարհի բոլոր լեզուներով, տարածել, հեռարձակել, տիրաժավորել եւ սփռել ամբողջ աշխարհով․․․
 
Հակառակ դեպքում մենք մարդ, ազգ եւ ժողովուրդ կոչվելու իրավունք չենք ունենալու, հակառակ դեպքում պետք է գնանք եւ նետվենք դժոխքի դռներից ներս ու մեր պայծառ, լուսավոր, ստեղծած, փայփայած հայրենիքը թողնենք որպես սուրբ մասունք շան բերանում․․․
 
Իմ մասով, պաշտոնապես հայտարարում եմ
 
Ես, ՀՀ քաղաքացի Մարգարիտ Հենրիկի Եսայանս, հայտարարում եմ․
Նիկոլփաշինյանը չի հանդիսանում ՀՀ վարչապետ, ես նրան չեմ տվել իրավունք իմ անունից, իմ պետության անունից ներկայանալ որեւէ միջազգային ատյան եւ ստորագրել որեւէ փաստաթուղթ։ Ինքս չեմ պատրաստվում ընդունել նրա ստորագրած կամ ստորագրելիք որեւէ փաստաթուղթ կամ հայտարարություն եւ հենց այսօրվանից պատերազմ եմ հայտարարում նրա դեմ , նրա ստորագրած որեւէ փաստաթղթի դեմ եւ մինչեւ մահ պայքարելու եմ դրանք չեղյալ հայտարարելու համար։
ՀՀ ԱԺ 5-րդ եւ 6-րդ գումարումների պատգամավոր, ԵՊՀ շրջանավարտ, լրագրող
Մարգարիտ Եսայան
 
Հ․Գ․Իսկ ժողովրդին հրապարակներում պահած 17 քաղաքական ուժերը պարտավոր են շատ ավելի տեսանելի, շոշափելի քայլերի գնալ․․․
Եվ այդ ամենը ի վերջո անել ֆեյսբուքից դուրս, իրական կյանքում…»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ