18 Հունվարի, Երկուշաբթի, 2021
KFC

ԱԱԾ-ն այս ծանր և ճակատագրական պահին զբաղվում է մանիպուլյացիաներով

Без названия (5)

ԱԱԾ այսօրվա  հաղորդագրության մեջ փորձ է արվում զանգվածային  անկարգությունները կապել կոնկրետ քաղաքական գործիչների և կուսակցությունների հետ։

Մտահոգիչ է, որ ԱԱԾ-ն որոշել է շարժվել այս սյուժեով։ Հուսամ հասկանում են, որ սա բերելու է ներքին լրացուցիչ և անհարկի լարվածության։ Սա կեղծ ուղղություն է, որովհետև բոլորի աչքի առաջ է կատարվել պատմությունը, և ոչ ոք չէր կարող նախօրոք իմանալ, որ վարչապետը գիշերը բոլորից թաքուն կստորագրի նման փաստաթուղթ։ Կա տպավորություն, որ այնքան թաքուն է արվել, որ նույնիսկ  ԱԱԾ-ն չի իմացել։

Ինչևէ։ Հաղորդագրության մեջ հիշատակվող անձինք և կազմակերպությունները վստահաբար պետք է դիմեն դատարան, պահանջեն փոխհատուցում, սա արժանապատվության հարց է։ Այս հարցում նրանք պետք է արժանանան հանրային բարձր աջակցության, քանի որ ԱԱԾ նման գործելակերպը պարզապես անընդունելի է։ Ոչ մի բանից հետևություն չի արվու՞մ։

Շատ ցավում եմ, որ ԱԱԾ-ն այս ծանր և ճակատագրական պահին զբաղվում է նման մանիպուլյացիաներով։ Շատ ավելի կարևոր հարցեր կան, որ պետք է լինեին ԱԱԾ ուշադրության կենտրոնում։ Այս պահին ԱԱԾ-ում պետք է արդեն իսկ հարուցված լինեին և քննության առարկա հանդիսանային բազմաթիվ այլ գործեր, այդ թվում պետք է արգելքներ սահմանվեին ՀՀ-ից կոնկրետ անձանց ելքի հարցում։ Արվո՞ւմ է դա, վստահ չեմ։ Սա պետության անվտանգության խնդիրն է։Սա երկրի հետագա գոյության հարցն է։

Ի վերջո, հարգելի ԱԱԾ,եթե խոսքը գնում է տարբեր քաղաքական գործիչների, կազմակերպությունների և կուսակցությունների աջակիցների մասին, ապա  Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ նախկին աջակիցներ, այդ թվում մտավորականներ այսօր նրան մեղադրում են ոչ ավել, ոչ պակաս, դավաճանության մեջ։ Հետաքրքիր է, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԱԾ-ն այս ուղղությամբ։ Մի դրեք խտրականություն աջակիցների մեջ։

 

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

 

KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ