19 Մարտի, Երեքշաբթի, 2024
KFC

ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի դիմումները՝ գերության մեջ հայտնված 11 և ձերբակալված 3 անձանց մասին

835CDE6D-474B-4AB8-8FD2-05FB79787685

Փաստաբաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտարարությամբ են հանդես եկել՝ տեղեկացնելով, որ ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումներն ու հրատապ միջոց է կիրառել 11 ձերբակալված անձի և 3 ձերբակալվածի առնչությամբ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։

Գերության մեջ հայտնված անձինք են՝

Վահե Առաքելյանը,

Հայկ Արևշատյանը,

Մելքոն Հովհաննիսյանը,

Արտակ Ստեփանյանը,

Նաիրի Ղուկասյանը,

Էրիկ Խաչատրյանը,

Ռոբերտ Վարդանյանը,

Նարեկ Սիրունյանը,

Կարեն Մանուկյանը,

Արայիկ Գալստյանը։

Ձերբակալված քաղաքացիական անձինք են

Ջոնիկ Թևոսյանը,

Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ»։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ