21 Հունվարի, Հինգշաբթի, 2021
KFC

Ոչ իմացաք ոնց վարչապետ դարձավ, ոչ իմացաք ձեր հայրենիքը ոնց ծախեց, ոչ էլ իմանալու եք ոնց են սրան ռադ անելու. Աննա Մկրտչյան

Anna-Mkrtchyan-3-320x210
ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ոչ իմացաք ոնց վարչապետ դարձավ, ոչ իմացաք ձեր հայրենիքը ոնց ծախեց, ոչ էլ իմանալու եք ոնց են սրան ռադ անելու։
 
Այ էս եք, ընդամենը։ Ավելի բարձր բաների մասին անգամ մտքում «դուխ» չեք անի մտածեք։
էնքան խղճուկ, անուղեղ , անմեղսունակ եք, որ ձեզ նույնիսկ հարկ չեն համարելու տեղյակ պահել։ Ուր մնաց ձեր հետ բան քննարկեն կամ թույլ տան դուք որոշեք։
 
Ասում են դրանք են անուղեղ, ասֆալտին վերընգած, դագաղ պահող հիմարները են, դրանք ով են, որ իրանց պետության հարց լուծեն։
Թող գոհ լինեն, որ post-factum կտեսնեն ինչ որոշեցինք, էտ էլ ա դրանց շատ։
 
Այ ես ա ձեր հասարակության արժեքը՝ գրոշի արժեքը։
Ինչի՞ ձեր ոչ թե իմ։ Ես ու իմ նման լիքը մարդ ոչ մի փուլում ես անմեղսունակ դավաճանի կողքը չի կանգնել ոչ մի պարագայում ու ոչ մի արդարացմամբ։
 
Ես ու իմ նման մարդիկ ոչ մի բանում մեղավոր չենք, ու էտ ձեր հերթական հիմարությունը, որ բոլորս ենք մեղավոր չհամարձակվեք փաթաթեք մեր վրա։
Մեղավորները կոնկրետ են ու հասցեական։ Սրանից ավելի կոնկրետ չի լինում։
 
Դուք էլ համակերպվեք, որ անուղեղ եք ու ձեզ արդեն 2.5 տարի ա ոչ մեկ ոչ մի հարցում ոչ մի բանի տեղ չի դնում։
Ձեր համար մի հատ էլ լավ նորություն ունեմ՝ սրանից հետո ահագին երկար ժամանակ չեն դնելու։ Ասելու են էս ազգը հաղթանակ չուզեց, ես ազգը գեներալ չունի, էս ազգը դավաճան վիժվածք ա պահում։
Ու ոչ մեկին չենք կարողանալու համոզենք, որ ազգը դուք չեք։ Դուք թափթփուկ եք։ Ու քանի, որ ձեր թափթփուկ լինելն ավելի տեսանելի էր եղել՝ մեր ծախված պետությանն էլ վերաբերվելու են որպես դավաճան թափթփուկների բնակավայր։
 
էս ա եղել ձեր ձեռքբերումը։
Համ ձեզ զրկեցիք ադեկվատությունից, համ մեր պետությանը ինքնիշխանությունից»։
KFC

Արխիվ

Հունվարի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ