26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլը հանձնել է նաև Սոթքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել». Վրթանեսյան

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը  գրում է.

«Իշխանությունների հերքումները, թե ադրբեջանցի զինվորականները չեն մտել Սոթքի հանք, լկտի սուտ են։

Տեսանյութերից մեկը գեոլոկացրինք, փաստորեն՝ հանքի տարածքից է նկարահանած ադրբեջանցիների շարասյունը, որը շարժվում է դեպի մեր տարածք։

Ավելին Սոթքի համայնքապետն էլ է հաստատում, որ ադրբեջանցիները հիմա հանքի տարածքում են։

Վարդենիսի քաղաքապետն էլ՝ կմկմալով, բայց էլի չի հերքում…

Այսպիսով, Նիկոլը հանձնել է նաև Սոթքի ոսկու հանքը, բայց «մոռացել է այդ մասին զգուշացնել»։

Երեկ էի գրել, որ պարտությունը դեռ չի ավարտվել։ Նիկոլն ուներ 17 օր հանքը պաշտպանելու, դիրքեր դնելու համար։

Դրա փոխարեն զբաղված էր ընդդիմադիրներին բռնել-բաց թողնելով ու խուժանին զինելով, «կռվող տղերքի» բեմադրած վիդեոներ նկարահանելով։

Բայց դուք շարունակեք պնդել, որ Նիկոլը պիտի մնա ու երկիր ղեկավարի։

Հ.Գ. Բոլոր լինկերը՝ մեկնաբանություններում։

#նիկոլսիքտիր»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ