13 Օգոստոսի, Saturday, 2022
KFC

Առանց ֆեյքերի, իրականությունը խիստ ցավոտ էր. ինչ կատարվեց Մայր Աթոռում

timthumb (1)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն, ունենալով դարավոր պատմություն, իր մեջ մեր ժողովրդի բազում դրվագներ է ներառել, այդ թվում՝ այնպիսի դիպվածներ, որոնք բախտորոշ են եղել մեզ համար։ Իր առաքելության հատուկ` երեկ էլ Մայր Աթոռն իր դռներն էր բացել հայ ժողովրդի առաջ, հրավիրում էր մեզ աղոթելու մեր հազարավոր զոհված զինվորների հոգիների համար, գրում է  Իրավունքը։

Անշուշտ, այս ողբերգական պահը չէր կարող իր մեջ չպարունակել բազմաթիվ ասպեկտներ, որոնք զերծ չէին պահելու մեզ մի պահ վերլուծելու, թե ո՞ւր ենք մենք եւ ի՞նչ վիճակում ենք հայտնվել… Եվ այս մտքերի քաոսում հնչում էր Հայոց Հայրապետի հետեւյալ խոսքը. «Այսօր` պատերազմի հետեւանքով ունեցած ցավալի կորուստներով եւ ստեղծված ներքաղաքական բարդ պայմաններով, մեր երկիրը հայտնվել է ծանր ճգնաժամի առջեւ։ Այս դժվարին իրադրության մեջ, հայրենիքի գերագույն շահի առաջ պետք է խոնարհվեն անհատական եւ խմբակային բոլոր շահերն ու հավակնությունները»։ 

Իհարկե, հավաքվածներն այլ սպասումներ ունեին Վեհափառի խոսքից, որովհետեւ մտովի հիշում էին, թե ինչպես էր երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանն իր տաք կաբինետում հետեւում մի խումբ աղանդավորների նույն այդ վայրում Հայ Եկեղեցու դեմ իրականացնող աներեւակայելի բռնություններին, ինչպես էին մեր սրբավայրերը պետության թողտվությամբ դարձրել ազատ իրավունքի իրացման վայր։ Մեր ժողովուրդը նաեւ չի մոռացել իմքայլականների «հպարտ» ձեւակերպումները, թե ի՞նչ է անում Կաթողիկոսը թիկնապահներ, ինչո՞ւ պետք է Կաթողիկոսը վախենա իր ժողովրդից։ Ասում-խոսում էին, ուժները չափում եկեղեցու ու նրա սպասավորների վրա, նրանց լկտիությունը չափեր չուներ, մեկը դիմում էր Վեհափառին աշխարհիկ անունով, մյուսը` անբարոյական անվանում Հանրայինի եթերում: Ու նրանք գոհ էին, որովհետեւ պարապության թմբիրի մեջ մսխում էին տարիներով ձեռք բերված արժանապատվությունը ու համբավը։ 
Այսքանից հետո՝ այսօր կարող էր Վեհափառը, որպես իրավատեր, նվաստացներ նրանց, ցույց տար քրիստոնեական այն ճշմարտությունը, որ հպարտությունը մահացու մեղք է, բայց չարեց: Եվ ոչ թե նրա համար, որ չէր կարող, այլ որովհտեւ այդպես բարոյական չէ, որովհետեւ եկեղեցում չկան սեւեր ու սպիտակներ, եկեղեցին բոլորինն է եւ նույնիսկ անբարոյականներինը ու դավաճաններինը։ Այս խրատը խոսք չէր, այլ փոքրիկ ժեստ, որ մենք հասկանանք, թե ինչպես ենք երկու տարի սպասարկել Նիկոլի անձնական թույնը եւ մեր հասարակության մեջ անհաշտություն ձեւավորել։ 

Ի դեպ, անզեն աչքով անգամ ողբերգական էր տեսնել «Իմ քայլի» բոլոր անդամներին, այդ թվում՝ առողջապահության նախարար հայտնի աթեիստ Արսենին Թորոսյանին՝ Մայր Աթոռի բաց խորանի առաջ, իսկ Նիկոլ Փաշինյանը եկել էր խիստ գունատված: Բոլորի աչքերի մեջ կար գրված այն ամենն, ինչ չեն գրում ֆեյսբուքում, այստեղ ֆեյքեր չկային, կար իրականությունը, որը խիստ ցավոտ էր։ 

Այս ամենի ֆոնին Վեհափառը մնաց իր բարձրության վրա եւ, փառք Աստծո, որովհետեւ նրա այսօրվա քայլից պետք է շատ հետեւություններ ու դասեր քաղել, իսկ Նիկոլ Փաշինյանը, ով մոտ 100-ից ավել թիկնազորով էր եկել սրբավայր, պետք է դեռ երկար մտածի՝ արդյոք իր մնալով սպասարկում է հայրենիքի գերագույն շահին, թե հերթական անգամ դավաճանում է մեզ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ