01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ավտոմեքենայով Արցախից իշխանամերձ դասալիք էր փախցնում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսօր պարզվեց, որ մինչեւ մեր տասնյակ հազարավոր տղաները առաջնագծում կռիվ էին տալիս, զոհվում, անդամահատվում, արյունահոսում, պատառոտվում եւ անհետ կորում, Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ավտոմեքենայով Արցախից իշխանամերձ դասալիք էր փախցնում…
 
Պատմեք սա իրենց որդիների կորստի վշտից խենթացող մայրերին, սառնարաններում իրենց երեխաների դիերը որոնող հայրերին, ԴՆԹ անալիզով իրենց զավակների մասունքները գտնող ծնողներին։
 
#Հողատու ստահակներ
 
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
 
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…»:
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ