02 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2020
KFC

Կադրային «զորաշարժեր»՝ հանուն մեկ նպատակի․ «Փաստ»

F863E972-489F-460B-9A83-6B96A3FB42BE

«Նիկոլ Փաշինյանն սկսել է կադրային փոփոխություններ իրականացնել, որոնք սուսուփուս վավերացնում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ կադրային այս «զորաշարժերը» տարբեր պատճառներ ունեն:

Որոշ դեպքերում գործ ունենք «քավության նոխազ» «նշանակելու» հետ, ի մասնավորի, խոսքը Զոհրաբ Մնացականյանի ու Դավիթ Տոնոյանի մասին է, ինչի մասին են վկայում վերջին օրերին փաշինյանամերձ որոշ պատգամավորների հարձակումներն այս պաշտոնյաների վրա: 

Ըստ տեղեկությունների, ժամանակի ընթացքում հնարավոր ու անհնար մեղքը փորձ կանեն բարդել նաեւ նրանց վրա, միայն թե Փաշինյանը «մաքուր» դուրս գա: Մյուս դեպքերում հասարակության աչքերում «թոզփչոցի» իրականացնելու խնդիր կա, թե տեսեք՝ արմատական փոփոխություններ եմ սկսել:

Իշխանամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հիմա պաշտոն տալով, ինչ-որ բան խոստանալով, սպառնալով փորձում է ամուր պահել իր «շրջապատը», օգտագործում է նրանց, իսկ անհրաժեշտության դեպքում պարզապես նրանք կդառնան հերթական «քավության նոխազներ»:

Պատահական չէ, որ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ պատգամավորներից ու գործադիրի ներկայացուցիչներից շատերը եւս վստահ են, որ Փաշինյանը պետք է հեռանա, սակայն վախենում են արտահայտվել կամ դուրս գալ իրենց պաշտոններից: Մեզ տեղեկություններ են հասնում, որ նրանք նեղ շրջանակներում ասել են, թե իրենք հիմա ստիպված պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, բայց վերջինս իրենց «փուռն է տալու»:

Ի դեպ, գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը «Փաստի» հեր զրույցում կարծիք հայտնեց, թե Փաշինյանը «բոլորին կվաճառի, բոլորին, միայն թե փրկի իր անձը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ