02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայկ Մարությանն արդեն Երևանում է. ավագանու անդամները նիստին են սպասում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որ օրերս՝ հրադադարին գրեթե զուգահեռ, մեկնել էր Արցախ, արդեն Երեւան է վերադարձել:

Նկատենք, որ Մարությանի հավաքած ջոկատը ձեւավորվեց այն ժամանակ, երբ արդեն հստակ էր, որ իշխանությունները բանակցություններ են իրականացրել, ու առաջիկայում պատերազմը ավարտվելու է: Մենք տեղեկացանք, որ թեեւ քաղաքապետը Երեւանում է, բայց քաղաքապետարան չի գնում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նոյեմբերի 24-ին քաղաքապետարանը ավագանու նիստ է պլանավորում իրականացնել:

Դեռեւս օրակարգում որեւէ «արտառոց» հարց չկա ընդգրկված: Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն էլ այս ժամանակահատվածում որեւէ ձեւով չեն կարողացել որեւէ հանդիպում ունենալ Հայկ Մարությանի հետ, պատերազմի վերաբերյալ ինչ-որ հարցեր քննարկելու ու անգամ ջոկատի ստեղծման վերաբերյալ ինչ-որ ինֆորմացիա ճշտելու համար:

Նշենք, որ երեկ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար էր հրապարակել ու հայտարարել. «Արցախի հյուսիսարեւելյան սահմանին ենք։ «Երեւան» ջոկատը եւ «Կարմիր բերետներ-5165» ջոկատը շարունակում են Պաշտպանության բանակի կազմում պահել իրենց վստահված մարտական դիրքերը»:

Այս և այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ