19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1042, մահվան՝ 23 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1042 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 107 466-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1580 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Նոյեմբերի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 407 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 23 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1987-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 731 է, ընդհանուր առողջացածներինը՝ 64 910 փաստացի բուժվողներինը՝ 40 569 (մեկ օրում ավելացել է 288-ով): Մեկ օրում արվել է 2358 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 441 174 թեստ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ