08 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2021
KFC

Քրիստոս, Աստված մեր, թույլ մի՛ տուր, որ չարը գերի մեր զինվորներին` քո արյամբ փրկվածներին

13194

Հզո՜ր թագավոր,

Քրիստոս, Աստված մեր, ապավեն` քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ` նեղության մեջ եղողներին:

Դու` որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր մեր ժողովրդին, որ քո արյունով գնեցիր:

Թույլ մի՛ տուր, որ չարը գերի մեր զինվորներին` քո արյամբ փրկվածներին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի նրանց` քո սուրբ անունով կնքված տաճարներին։

Մի՛ թող, որ թշնամին կոխկռտի ու ծաղրի նրանց` քո սուրբ մարմնի անդամներին, այլ քո արարչական սիրով գթա՛ նրանց, քո արարածներին:

Տե՜ր, ողորմի՛ր նրանց, ովքեր քո Խաչը դարձրին իրենց միակ պարծանքը. թող քո խաչը պահի՛ մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամուց:

Արժանի արա, Տեր, որ ճշմարտապես, հոգով ու ճշմարտությամբ քեզ երկրպագողների հետ միասին երկրպագենք քեզ եւ փառավորենք ամենասուրբ Երրորդությունը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Ս. Մեսրոպ Մաշտոց

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ