29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գիշերը Շուշիում բավականին թեժ է եղել. քաղաքացիական օբյեկտները թիրախավորվել են կասետային զինատեսակներով. Արտակ Բեգլարյան

a1.thumb

Գիշերը բավականին թեժ է եղել Շուշիում, և քաղաքացիական օբյեկտներն Ադրբեջանի կողմից ինտենսիվ կերպով թիրախավորվել են: Առկա են վիրավորներ և բավականին մեծ ավերածություններ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Այս պահին մանրամասները ճշտվում են: Մարտունի քաղաքը նույնպես թիրախավոված է եղել, առկա են ավերածություններ, բայց, բարեբախտաբար, մարդկային կորուստներ, վիրավորներ չունենք: Մի շարք գյուղական համայնքներ ևս թիրախավորվել են», – ասաց բանախոսը:

Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ երեկ Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով երկու քաղաքացիական անձ է վիրավորվել:

«Ադրբեջանը շարունակում է դիտավորյալ թիրախավորել քաղաքացիական անձանց և օբյեկտները, չի պահում միջազգային պայմանավորվածությունները: Երեկ թիրախավորվել են նաև Շուշին, Մարտունին և այլ բնակավայրեր, այդ թվում՝ կասետային զինատեսակներով, ինչը միջազգային իրավունքով արգելված զինատեսակ է՝ հատկապես քաղաքացիական օբյեկտների շրջակայքում», – նշեց ՄԻՊ-ը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ