19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանը խորապես թքած ունի

Կրկին փորձ է արվում ժամանակավոր կրակի դադար հասատաել։
Առաջին կրակի դադարը տևեց 15 րոպե, երկրորդ կրակի դադարը տևեց ևս 15 րոպե, որքա՞ն կտևի ամերիկացիների փորձը կրակի դադար հաստատել…հհմմ…առայժմ չգիտեմ, գրում է ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։ 

Միանշանակ ամերիկացիների կողմից նախատեսած կրակի դադարը կարող է տևի կարճ ժամանակ և ահա ինչո՞ւ։
Հայկական կողմը միանշանակ կողմ է կրակի դադարին,համանախագահները կողմ են, Ադրբեջանը հայտարարում է, որ ինքն էլ լինելով իբր պատասախանատու երկիր, կողմնակից է կրակի դադարի բայց…կրակի դադար շատ հնարավոր է կրկին չլինի,քանզի պատերազմի հեղինակը գլոբալ ,լոկալ,տակտիկական և բոլոր հնարհավոր առումներով, ոչ թե Ադրբեջանն է ,այլ՝ Թուրքիան։

Իսկ Թուրքիային ձեռնտու չէ, ոչ մի կերպ պատերազմի կանգը, քանզի թուրքերը առայժմ չեն լուծել իրենց համար ոչ մի խնդիր և խորապես թքած ունենալով Ադրբեջանի կարծիքի վրա, իրենք կրկին հրահանգելու են Ալիևին՝ տապալել հերթական կրակի դադարը, մի կողմից ցույց տալով, թե ո՞վ է իրականում կառավարում իրավիճակը տարածաշրջանում, մյուս կողմից շարունակելով իրականացնել ոչ ադրբեջանական այլ թուրքական նախագիծն այս պատերազմում։
Ամեն ինչ պարզից էլ պարզ է։
Հ.Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ի ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 29-ին Ժնևում` քննարկելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ բոլոր քայլերը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ