27 Նոյեմբերի, Ուրբաթ, 2020
KFC

«Հանրապետականը վերահաստատում է, որ Արցախի հարցի որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար ընդունելի չի եղել և չի կարող լինել». Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր տեսաուղերձով հայ հասարակությանը վերահաստատել է Արցախի հիմնախնդրի վերաբերյալ ՀՀԿ դիրքորոշումը:

«Հարգելի հայրենակից

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ դիմում ենք ձեզ: Հանրապետական կուսակցության կարծիքն Արցախի հարցում հայտնի է, բազմիցս բարձրաձայնվել է և փոփոխության չի ենթարկվել:

1. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Կրկնում ենք, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք այս դիրքորոշումն ունեցել ենք թե իշխանություն եղած ժամանակ, թե իշխանափոխությունից հետո, և թե այսօր:

2. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական և պարտադիր իրացումն այլընտրանք չունի: Այսինքն՝ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր կարգավիճակը:

3. Հանրապետականը վերահաստատում է, որ Արցախի հարցի որևէ այլ տարբերակ, քան փաթեթային լուծումը, մեզ համար ընդունելի չի եղել և չի կարող լինել ընդունելի»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ տեսանյութում

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ