18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, 12 մահ

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 694-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1101 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Հոկտեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 318 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1419-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 526 է, ընդհանուր առողջացածներինը՝ 48 734, փաստացի բուժվողներինը՝ 16 541: Մեկ օրում արվել է 2893 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 352 764 թեստ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ