24 Հոկտեմբերի, Saturday, 2020
KFC

Եթե իրադրությունը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց պարտավորությունները․ Փաշինյան

images

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պետք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Մենք մշտական խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ռուս գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում: Արդեն հստակ հայտարարություններ են եղել առ այն, որ եթե իրադրությունը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԸ-ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»,- նշել է վարչապետը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի ՌԴ դերը և արդյոք կցանկանա ավելի շատ աջակցություն ստանալ Մոսկվայի կողմից:

Փաշինյանը շեշտել է Թուրքիայի ունեցած ապակառուցողական դերը հակամարտությունում՝ հիշեցնելով, որ վերջինը առաջնագծու Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների է տեղակայել: Վարչապետը կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել կատարվողին, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակիչները Ցեղասպանության վտանգի առաջ կկանգնեն:

RTS – Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնում է երկու շաբաթ տևած մարտերի արդյունքում տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին:

Նիկոլ Փաշինյան – Իրավիճակն ավելի քան լուրջ է: Լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում: Անգամ ռազմական փորձագետներն ասում են, որ գործ ունենք 21-րդ դարում աննախադեպ ռազմական գործողությունների հետ՝ հաշվի առնելով օգտագործված ամբողջ սպառազինությունը՝ լինի դա տանկ, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, նույնիսկ՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և մեծ թվով զորքեր:

Կարևոր է նաև նշել, որ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ սկզբնական օրերից հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ ռմբակոծելով քաղաքներ և գյուղեր: Տաս օր անց ակնհայտ էր, որ զինադադար չի լինելու: Հետևաբար, Ղարաբաղի պաշտպանական ուժերը ստիպված էին որոշակի միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը գոնե փոքր-ինչ նվազագույնի հասցնելու համար:

RTS – Հրադադար չպահպանվեց, երկու կողմում էլ խաղաղ բնակիչներ են զոհվում: Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը մարտերը դադարեցնելու համար:

Նիկոլ Փաշինյան – Հրադադարը ոչ թե չի պահպանվել, այլ նույնիսկ չի էլ եղել, քանի որ հենց այն պետք է ուժի մեջ մտներ, Ադրբեջանը նոր գրոհներ սկսեց: Երբ խոսքը փոխզիջումների մասին է, Հայաստանը միշտ պատրաստ է եղել դրանք կատարել: Բայց զիջումներ պետք է արվեն երկու կողմից էլ: Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել փոխզիջման: Սա է պատճառը, որ իրավիճակն այսպես է զարգանում:

Ադրբեջանն այսօր ավելի քիչ է ցանկանում դա անել: Մասնավորապես այն պատճառով, որ Թուրքիան ղեկավարում է գործընթացը: Թուրքիայի համար սա միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ: Այն, ինչ տեղի է ունենում, թուրքական էքսպանսիոնիստական և իմպերիալիստական քաղաքականության հետևանքն է: Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն է վերջինի՝ դեպ արևելք և հարավ-արևելք ընդլայնվելու ճանապարհին:

Իմ կարծիքով՝ շատ կարևոր է նշել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներից դուրս է եկել ու շատ ավելի լայն տրամաբանության մեջ մտել: Իրավիճակը պետք է դիտարկվի Հարավային Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Թուրքիայի վարած քաղաքականության, ինչպես նաև՝ Հունաստանի և Կիպրոսի հետ իր հարաբերությունների համատեքստում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ